ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ: ԻՆՔՆԱՐԴԱՐԱՑՈՒՄ
![]() ՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Վերջերս Չեխիայի նա ![]() Այո՛, նախագահն արդարանում էր իր պահվածքի համար և այնքան համոզիչ էր դա նրա մոտ ստացվում, որ ինքն էլ հենց հավատում էր իր բերած փաստարկներին: Ինքնարդարացման այս մեխանիզմը բնորոշ է բոլոր մարդկանց. դժվար թե որևէ մեկը կարողանա ժխտել այն փաստը, որ օրվա ընթացքում կուտակված փորձի, իրադարձությունների մասին մտածելիս այս կամ այն մարդկանց հետ ունեցած վեճերը կամ պարզապես զրույցները մեկնաբանելիս (մարդիկ, սովորաբար միայնակ մնալով, վեր են լուծում օրվա ընթացքում կուտակված տպավորությունները) մենք հաճախ ձգտում ենք ինքնարդարացման, և դա օգնում է մեզ բարձրացնել մեր ինքնագնահատականը, չկորցնել «ես»-ի նկատմամբ ունեցած հավատը, հպարտանալ, պահպանել սեփական անձի բարոյական կերպարը մեր իսկ աչքերում: Ամեն անգամ, երբ մենք ասում ենք. «Ես մեղավոր չեմ, ես ոչինչ չէի կարող փոխել, դա վեր էր իմ ուժերից, նման իրավիճակում բոլորն էլ ինձ պես կվարվեին» և այլն, մենք գնում ենք դեպի ինքնարդարացում: Իսկ որքանո՞վ է նման պահվածքը արդարացված: Մի դեպքում այն օգնում է հաղթահարել ներքին հակասությունները, օրինակ, այն դեպքում, երբ մարդիկ ծխախոտ են օգտագործում, նրանք սովորաբար հայտնվում են երկու հակասական զգացողությունների կիզակետում, մի կողմից այն, որ ծխախոտը վնասակար է առողջությանը, մյուս կողմից, որ նրանք պարզապես ունակ չեն ազատվել ծխելու մոլուցքից: Ամերիկացի հոգեբան Լեոն Ֆեսնինգերը նման իրավիճակին տալիս է «կոգնիտիվ դիսսոնանս» (իմացական աններդաշնակություն) անվանումը և նշում, որ այս վիճակից դուրս գալու համար հաճախ մարդիկ պատրաստ են ամեն ինչի, իսկ ինքնարդարացումը, ըստ ամենայնի, լավագույն ճանապարհն է, որը թույլ է տալիս վերականգնել ներքին հավասարակշռությունը, և ահա այստեղ է, որ ակտուալ է դառնում ծխախոտի «հանգստացնող», իսկ երբեմն նաև «ցավազրկող» հատկությունը, ինչպես սիրում են հաճախ նշել ծխողները: ![]() Ժամանակին այս մասին ասել է Ֆրիդրիխ Նիցշեն՝ նշելով, որ մարդիկ սովորաբար ավելի անկեղծ են ուրիշների հետ, քան իրենք իրենց հետ, և պետք է հստակ գիտակցել, որ ինքնարդարացումը խնդիրներ լուծելու լավագույն ուղին չէ: | |
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
3289 reads | 18.03.2013
| |