ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ
![]() ՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող ![]() Ճապոնիայում տարբեր սպորտաձևերի վարպետները վստահեցնում են, որ իրենք գտել են այս հարցի լուծումը, բացահայտել հաղթանակի գաղտնիքը: Ի՞ն չ եք կարծում, խնդիրը ու՞ժի մեջ է: Դե իհարկե ոչ: Բեյբ Ռուտոմը, որը ժամանակին ճապոնացիների ամենասիրելի բասկեդբոլիստն էր համարվում, իր ելույթներից մեկում խոսում է իր հաղթանակների հիմքում ընկած հոգեբանական գաղտնիքների մասին. «Ես երբեք չեմ նայում հակառակորդին որպես հակառակորդ, ամեն անգամ, երբ նա փոխանցում է կատարում, ես նայում եմ նրան իբրև խաղընկեր. այդ դեպքում նրա կողմից արված ցանկացած փոխանցում ինձ համար իմ խաղընկերոջից ստացված նվեր է, որը ես պարզապես պիտի կարողանամ որսալ»: Դա այնքա՜ն հեշտ է, եթե դուք վիրավորեք այն մարդուն, ով ձեզ վիրավորում է, կստացվի, որ դուք խաղում եք այն խաղը, որը նա է առաջարկում հենց իր իսկ կողմից առաջարկված խաղի կանոններով, իսկ դա ձեզ անհրաժեշտ չէ… դուք պետք է կարողանաք փոխել խաղի կանոնները՝ մարդկանց նայելիս տեսեք նրանց մեջ ձեր ապագա խաղընկերներին, գործընկերներին, ու՜մ կցանկանաք: Վերջիվերջո, ինչպե՞ս կարող եք խուսափել ձեզ շրջապատողների բացասական վերաբերմունքից, եթե դուք ինքներդ լցված լինեք բացասական հույզերով: Իսկ եթե ցանկանում եք ազատվել այդ հույզերից, եթե ցանկանում եք հաղթանակել կյանքում, փորձեք կիրառել ճոպանացիների կողմից կիրառվող այս բանաձևը՝ «Չկան թշնամիներ և հակառակորդներ, կան մարդիկ, ովքեր արհեստականորեն դժվար իրավիճակներ են ստեղծում, որպեսզի դուք դրանք հաղթահարելով՝ ավելի ու ավելի խելամիտ դառնաք»: | |
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
2333 reads | 14.06.2013
| |