ԵՐԲ ԶՈՒՐ ՀԱՐՑ ՉԵՆ ՏԱԼԻՍ, ՍՈՒՏ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Հոգեբանները փաստում են, որ ամենավտանգավոր հարցերը սուտ պատասխաններ ստանալու տեսանկյունից այն հարցերն են, որոնք առավել հաճախ տալիս են կանայք տղամարդկանց: Այդպիսի հարցերից են, օրինակ` «Ինչի՞ մասին ես մտածում», «Որտե՞ղ ես», «Դու ինձ սիրու՞մ ես» և նմանօրինակ այլ հարցեր: Վերջիվերջո պետք չէ մոռանալ, որ կանայք սովորաբար հարցեր են տալիս ոչ թե պատասխաններ ստանալու ակնկալիքով, այլ ուշադրության արժանանալու համար, մինչդեռ տղամարդկանց հնչեցրած հարցերը վերջիններիս համար ինքնահաստատման գործիքներ են: ![]() Ճիշտ տրված հարցն իր մեջ 90 տոկոսով պատասխան է պարունակում. սա պետք է միշտ հիշել: Ամերիկյան փողոցներից մեկում մուրացիկ մի տղա կար, որին հաջողվեց կարճ ժամանակում դառնալ հարուստ և ազդեցիկ մարդ: Ասում են, որ նրա հաջողության բանալին ճիշտ ձևակերպված հարցերն էին: Բրեդը, այդպես էր երիտասարդի անունը, մոտենում էր մարդկանց և հարցնում. «Ինձ 1 դոլար կտա՞ք»: Երբ հնչում էր բացասական պատասխանը, նա հնչեցնում էր իր երկրորդ հարցը «Իսկ 25 ցե՞նտ»: Սովորաբար երկրորդ հարցից հետո նա ստանում էր ցանկալի գումարը: Պարզ բան է. ձևականորեն խնդրեք ավելին, քան ձեզ անհրաժեշտ է, և դուք կստանաք այն, ինչը ձեզ իրականում անհրաժեշտ է:
Կյանքում հաջողության հասնելու համար պետք է սովորել ճիշտ հարցեր տալ ոչ միայն շրջապատողներին, այլև առաջին հերթին ինքներդ ձեզ, այնպիսի հարցեր, որոնց դուք չեք շտապի տալ սուտ պատասխաններ միայն ինքնաարդարացման համար: «Ինչո՞ւ»,-սա այն հարցն է, որը յուրաքանչյուր ոք պետք է ամեն օր ինքն իրեն մի քանի անգամ տա: «Ինչո՞ւ ես այսպես վարվեցի», «Ինչո՞ւ այսպես խոսեցի» և այլն: Այս հարցերը օգնում են կատարել ինքնավերլուծություն և խուսափել կյանքում գործած սխալները կրկնելու հավանականությունից: | |
| ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
| 4266 reads | 23.12.2013
| |


Հոգեբանները փաստում են, որ ամենավտանգավոր հարցերը սուտ պատասխաններ ստանալու տեսանկյունից այն հարցերն են, որոնք առավել հաճախ տալիս են կանայք տղամարդկանց: Այդպիսի հարցերից են, օրինակ` «Ինչի՞ մասին ես մտածում», «Որտե՞ղ ես», «Դու ինձ սիրու՞մ ես» և նմանօրինակ այլ հարցեր: 
Բրեդը, այդպես էր երիտասարդի անունը, մոտենում էր մարդկանց և հարցնում. «Ինձ 1 դոլար կտա՞ք»: Երբ հնչում էր բացասական պատասխանը, նա հնչեցնում էր իր երկրորդ հարցը «Իսկ 25 ցե՞նտ»: Սովորաբար երկրորդ հարցից հետո նա ստանում էր ցանկալի գումարը: 

