ԵՐԲ ՀԱԳՈՒՍՏԸ ՀՈՒՇՈՒՄ Է… (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
![]() ՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող
![]() ![]() Օրինակ, օպտիկական ակնոցներ կրողները մեծամասամբ ընկալվում են որպես խելացի և ընթերցասեր մարդիկ: Սա թյուրըմբռնման մի պարզ օրինակ է, որի ազդեցությունը լավ հասկանալով՝ շատ երիտասարդներ և հատկապես աղջիկներ փորձում են ձևացնել իրենց տեսողական խնդիրներ ունենալու հանգամանքը՝ օպտիկական ակնոցներ կրելով կամ որ ամենատարածվածն է՝ անընդհատ աչքերը կկոցելով:
Իսկ ին՞չ կասեք փողկապի ազդեցության մասին: Հագուստային այս հավելումը ուժեղ հոգեբանական զենք է, այն կարող է լինել հաջողության գրավական, քանի որ փողկապով մարդիկ թողնում են հավասարակշռված և այսպես ասած՝ ՙլուրջ՚ մարդու տպավորություն: Անշուշտ կհամաձայնեք, որ դա ևս թյուրըմբռնման արդյունք է:
Հատկապես մեր տարածաշրջանում և հայ հասարակության շրջանում տարածված հաջորդ թյուրըմբռնումը կապված է հագուստի հետ: Եթե ձեզ հարցնեն, թե որն է այն առաջին միտքը, որը ծնվում է գեղեցիկ կամ ՙճոխ՚ հագուստով որևէ մեկին տեսնելիս, հավանաբար կպատասխանեք, որ տվյալ մարդը հարուստ է և մեծամիտ: Այդպես կարծում են շատերը և ցուցաբերում համապատասխան վերաբերմունք՝ ելնելով մարդու հագուստից:
![]() Ստացվում է, որ կոնկրետ հագուստները կամ աքսեսուարները կարող են միանման դատողությունների տեղիք տալ տարբեր մարդկանց շրջանում:
Մյուս կողմից սխալ դատողություններ անելու վտանգից խուսափելու համար հոգեբաններն առաջարկում են հագուստի գունային նախընտրությունների միջոցով մարդկանց ճանաչելու իրենց տարբերակը: Եվ այսպես, ըստ այդ տվյալների, հագուստի մեջ սպիտակ գույնը նախընտրողները ստեղծագործ և վախկոտ մարդիկ են: Սև գույնի գերակշռումը հագուստի մեջ վկայում է կասկածամտության մասին: Ինքնավստահության և ինքնագնահատականի խնդիր ունեցողները նախընտրում են մոխրագույնը: Արկածների սիրահարների և օպտիմիստների հագուստի սիրելի գույնը կարմիրն է: Շագանակագույն հագուստ նախընտրողները վստահելի և հավասարակշռված մարդիկ են: Սնահավատ մարդկանց նախընտրելի գույնը մանուշակագույնն է: Կապույտ գույն նախընտրողները ամենանվիրված մարդիկ են, կանաչը՝ հեշտ հարմարվողականության ցուցիչն է: Սառը և ազդեցիկ մարդիկ նախընտրում են նարնջագույնը, իսկ դեղինը ինքնավստահ մարդկանց զգեստապահարանի հիմնական գույներից է: Ինչևէ, կարելի է միայն հավելել, որ անկախ ամեն ինչից, մարդու մասին դատողություններ անելու լավագույն ուղին իրական շփումն է:
| |
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
2719 reads | 09.09.2013
| |