ՃԱՇԱ՞Կ, ԹԵ՞ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՍՆՈՒՆԴԸ ՈՐՊԵՍ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
![]() ՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Ֆրանսիայում բավական մեծ ճանաչում ձեռք բերած խոհարար Ժան Անսելմ Սավարենը, ով աշխատանքի բերումով բազմաթիվ հանդիպումներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներների ղեկավարների հետ, մի առիթով ասել է՝ «Ասե՛ք ինձ, թե ինչ եք դուք ուտում, և ես կասեմ, թե որ երկիրն եք դուք ղեկավարում»: Հոգեբանության մեջ այս տեսակետը մի փոքր այլ հարթության մեջ է դիտարկվում, երբ անձի սննդային ճաշակը թույլ է տալիս խոսել վերջինիս բնավորության առանձնահատկությունների՝ առավելությունների և թերությունների մասին: Եվ իսկապես, եթե ուսումնասիրում ենք ներկայումս գերտերությունների ղեկավարների սննդային նախընտրությունները, նկատելի է դառնում որոշակի օրինաչափություն նրանց բնավորության և ճաշակի միջև: ![]() Իսկ ի՞նչ առանձնահատկություններով են աչքի ընկնում ձկան սիրահարները: Իրականում ընդունված է, որ ձուկ նախընտրողները հանգիստ և հավասարակշռված մարդիկ են՝ ի տարբերություն միս նախընտրողների, նրանք առավել ուշադիր և հոգատար են, կարող են լինել համբերատար և խիստ նրբանկատ, ամեն ինչ անում են առանց շտապելու և հավատարիմ ընկերներ են: Իտալական խոհանոցը աշխարհում լավագույնը համարող և տարօրինակորեն երբևէ սխտոր չօգտագործող (իտալացիները նախընտրում են յուրաքանչյուր ուտեստի մեջ սխտոր ավելացնել) վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մշտապես գերադասել է մսամթերքը բոլոր այլ ուտելիքի տարատեսակներից: Միս սիրողները յուօրինակ որսորդներ են, նրանք մշտապես հաղթանակող մարդիկ են, թեպետ ավելի քան մյուսները դյուրաբորբոք ու նաև ինքնակառավարման ցածր ունակություններով օժտված մարդիկ են, սակայն որքան շուտ բորբոքվում, այնքան էլ շուտ հանգստանում են, ահա թե ինչու հաճախ հանդես են գալիս այնպիսի իրավիճակներում, երբ դիմացինից ներողություն խնդրելու անհրաժեշտություն է լինում, ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ մսակերները փոփոխական և անկայուն մարդիկ են: Հակադիր տեսակետը կարելի է դիտարկել բանջարեղենի և մրգի սիրահարների մոտ՝ այս բարյացակամ մարդիկ (ինչպիսիք են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի համար սիրելի ուտեստ է համարվում կաղամբով պատրաստված ցանկացած կերակուր) ավելի հավասարակշռված և ինքնավստահ են, նրանք հստակ գիտեն ցանկացած դժվար իրավիճակից դուրս գալու ուղիները: ![]() Ինչ վերաբերում է կաթին և ընդհանրապես կաթնամթերքին, ապա այն ավելի շատ դուր է գալիս հանգիստ բնավորության տեր անձանց, նրանց, ովքեր չափազանց նրբազգաց են, միևնույն ժամանակ նպատակասլաց և ովքեր անհագ կարիք ունեն քնքշանքի և ջերմության: Շատ հազվադեպ կարելի է հանդիպել այնպիսի մարդկանց, ովքեր նախընտրում են թթու ուտեստ, այնպես, ինչպես Իոսիֆ Ստալինը, Պետրոս Առաջինը: Դրանք այն մարդիկ են, ովքեր չափազանց նեղացկոտ են և անհամբեր: ![]() Իսկ ի՞նչ կարելի է ասել ֆրանսիացիների և մասնավորապես Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի սննդային նախընտրությունների մասին: Այս առումով նախագահի գաղտնիքները բացում է նրա սիրելի խոհարար Էրիկ Ֆրեշտոնը, ով առանձնակիորեն ընդգծում է նախկին նախագահի ճաշացուցակում մակարոնեղենը և ևս մի բան, առանց որի պարզապես անհնար է պատկերացնել Սարկոզիին՝ քաղցրավենիք՝ շոկոլադ: Քաղցրակերները այն մարդիկ են, որոնք չեն սիրում գաղտնիքներ ունենալ շրջապատողներից, անկեղծ են և ազատ, նրանք կյանքում կարևոր նպատակ են համարում սիրված և ընդունված լինելը: | |
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
2989 reads | 06.06.2013
| |