ԲԱՌԱԽԱՂ. ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
![]() ՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ԵՐԵՎԱՆ ![]() Որոշ ժամանակ անց մասնագետներից մեկը վերադառնում է` ասելով, որ իրականում այնտեղ կոշիկի արտահանումն անիմաստ է. «Այստեղ ոչ ոք կոշիկ չի հագնում, ժամանակ մի ծախսեք շուկայի բացման վրա», - պնդում էր նա:: Այդ ընթացքում երկրորդ մասնագետը դեռևս գտնվում էր Հնդկաստանում և տեղյակ չէր իր գործընկերոջ եզրահանգումների մասին: Օրեր անց, սակայն, նա վերադարձավ. «Պարոնա’յք արտահանվող կոշիկի քանակը պետք է կրկնապատկել մոտ հինգ անգամ. այստեղ ոչ ոք դեռևս կոշիկ չի հագնում»: Սա խոսում է այն մասին, որ միևնույն իրավիճակը կարելի է դիտարկել երկու տարբեր տեսանկյուններից: Ոմանք ամբողջ կյանքի ընթացքում փորձում են մեկնաբանել ստեղծված իրավիճակները դրական տեսանկյունից, փոխարինել բացասական զուգորդումներ ստեղծող բառերը դրականներով: Ինչո՞ւ ասել, որ դուք աշխատանքի եք եկել 10 րոպե ուշացումով, եթե կարելի է ասել, որ դուք ժամանել եք աշխատավայր 9:10 րոպեին, չէ՞ որ կարելի է փոխարինել ,,ուշանալ,, բայը ցանկացած այլ բայով և տպավորությունն էլ այլ կլինի: ![]() Այսօրինակ բառախաղը լավ հնարավորություն է դիմացինի մոտ երևույթի հանդեպ այլ վերաբերմունքի ձևավորման: Եթե հաճախ ասում են, որ դուք ժլատ եք, պատասխանեք, որ սիրում եք խնայողություններ անել: Ասում են, որ հագուստի հարցում անճաշակ եք, դե իհարկե ո’չ, դուք պարզապես ցուցաբերում եք յուրօրինակ մոտեցում: Ալարկո՞տ եք` չեք սիրում ավելորդ էներգիա վատնել: Պոռթկու՞ն եք, երևի ավելի ճիշտ կլինի ասել, որ հուզական եք: Այսպես, ստացվում է, որ փոփոխելով բառերը, հնարավորություն է ստեղծվում վերագնահատել նաև վերաբերմունքը. և ոչ միայն սեփականը, այլ նաև ուրիշներինը: Երբ փոփոխվում են բառերը, փոխվում են նաև պատկերացումները, դիրքորոշումներն ու գնահատականները: | |
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
6053 reads | 10.04.2014
| |