“ԴԱՏԱՐԿ ԱԹՈՌԻ” ԵՎ “ԵՐԵՔ 10-Ի” ԲՈՒԺԻՉ ՆՇԱՆԱԿՈՒԹՈՒՆԸ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ԵՐԵՎԱՆ Ժամանակի ընթացքում ամեն ինչ ենթարկվում է փոփոխության: Զուր չէր ասում հույն փիլիսոփա Հերակլիտեսը, որ նույն գետը երկրորդ անգամ չես մտնի: Հետագայում այս գաղափարը ոչ միայն ընդունվում, այլ նաև որոշակիորեն լրացվում է Պերիկլիդեսի կողմից՝ "Փոխվում է ոչ միայն աշխարհը, փոխվում է նաև մարդը, փոխվում են նրա պատկերացումները, կարծիքները”: Այսօր արդեն այս մոտեցման հիման վրա ձևակերպվել է երեք 10-ի սկզբունքը: Այն հնարավորություն է տալիս լուծում տալ անգամ ամենաբարդ թվացող խնդիրներին, ազատվել ներքին լարվածությունից, հուսահատությունից, անորոշությունից: Անշուշտ մարդիկ ունեն խնդիրներից ազատվելու կամ դրանց լուծում տալու իրենց տարբերակը, ինչպես շատերի համար քնելը կամ խանութներով շրջելը ՝ որպես հոգեբանական խնդիրների դեմ բուժիչ դեղամիջոց: Սակայն այս սկզբունքի կիրառման դեպքում ամեն ինչ այլ կերպ է ընթանում: Եթե քնի միջոցով հնարավոր է պարզապես "վերանալ” գոյություն ունեցող իրականությունից, չհիշել կամ մոռանալ այն միտքը, որը շարունակաբար հանգիստ չի տալիս, ապա երեք 10-ի սկզբունքի կիրառման դեպքում պարզապես պետք է անձն ինքն իրեն տա հետևյալ հարցերը՝ ինչպե՞ս կվերաբերվեմ ես այս խնդրին 10 ժամ անց, 10 ամիս անց և 10 տարի անց : Պարզապես հիշել է պետք, որ ամեն բան ենթարկվում է փոփոխության և ամենաանլուծելի թվացող խնդիրներն անգամ ժամանակի ընթացքում կորցնում են իրենց ուժն ու նշանակությունը: | |
| ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
| 4072 reads | 01.04.2014
| |


Ժամանակի ընթացքում ամեն ինչ ենթարկվում է փոփոխության: Զուր չէր ասում հույն փիլիսոփա Հերակլիտեսը, որ նույն գետը երկրորդ անգամ չես մտնի: Հետագայում այս գաղափարը ոչ միայն ընդունվում, այլ նաև որոշակիորեն լրացվում է Պերիկլիդեսի կողմից՝ "Փոխվում է ոչ միայն աշխարհը, փոխվում է նաև մարդը, փոխվում են նրա պատկերացումները, կարծիքները”: 

