ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԱՐՅԱՆ ԽՄԲԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ԵՐԵՎԱՆ Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ Արևմուտքում մի շարք գիտնականներ՝ ցուցաբերելով ռասիստական մոտեցում, հրապարակայնորեն հայտարարեցին, որ արյան երրորդ խումբը ավելի տարածված է Ասիայում և հազվադեպ է հանդիպում սպիտակամորթ եվրոպացիների շրջանում: Եվ միգուցե գաղափարն այդքան բուռն արձագանք չստանար ասիացիների կողմից, եթե վերոնշյալ գիտնականները չպնդեին, որ արյան երրորդ խումբը բնորոշ է կենդանիներին: Հետևաբար ասիացիները զարգացման ավելի ցածր մակարդակ ունեցող մարդիկ են, քան եվրոպացիները, որոնց մեծամասամբ բնորոշ են արյան առաջին և երկրորդ խմբերը: Միտքն, իհարկե, որևէ լուրջ հիմնավորում չուներ, և քննադատության մեծ ալիք բարձրացավ հատկապես Ճապոնիայում, իսկ արդեն 1931 թվականին Ֆուրուկավա Տակեշին բացահայտեց, որ իսկապես գոյություն ունի ակնհայտ կապ արյան խմբի և անձի` այս դեպքում արդեն հոգեբանական առանձնահատկությունների միջև: Դե իհարկե, ոչ այնպիսի կապ, ինչպիսին մատնանշում էին եվրոպացիները: Ասում են, որ Ճապոնիայում մինչ օրս չափազանց մեծ ուշադրություն է հատկացվում արյան խմբին, անգամ որոշ մանկապարտեզներում երեխաներին առանձնացնում են ըստ արյան խմբի և համապատասխան դաստիարակչական մեթոդներ կիրառում: Ինչևէ, հատկանշական է այն, որ խնդրով սկսել են հետաքրքրվել շատ հոգեբաններ, որոնք ուսումնասիրությունների արդյունքում եկել են որոշակի համոզմունքների` կապված բնավորության և արյան խմբի միջև: Դրանց ճշմարտացիությունը կարելի է ստուգել` համեմատելով արյան խումբը և անձնային հոգեբանական առանձնահատկությունների տվյալները: Երկրորդ կամ A խումբը հարմոնիայի, խաղաղության սիրահարներն են: Սակայն բարության և համբերատարության զուգընթաց, նրանք չափազանց զգացմունքային են, երբեք չեն կարողանում լիարժեք կերպով հանգստանալ: Երրորդ կամ B խմբի ներկայացուցիչներն աչքի են ընկնում իրենց ադապտիվ` հարմարվողական վարքով, նրանք վառ անհատականություններ են, ունեն ուժեղ երևակայություն: Մարդկանց այս տեսակին անվանում են <<որսորդներ>>` խելացի և շրջահայաց կերպարներ, որոնք, սակայն, երբեմն-երբեմն սիրում են խույս տալ հասարակության մեջ ընդունված նորմերից, դիմել խենթ արարքների: AB-ն կամ չորրորդ խումբը ամենահազվադեպ հանդիպող մարդկանց խումբն է, նրանք սառնասիրտ են, հմուտ են հաղորդակցման հարցում, բայց և այնպես կասկածամիտ են: Նրանք մշտապես հապաղում են որոշումներ կայացնելու հարցում: | |
| ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
| 5078 reads | 04.02.2014
| |


Միտքն, իհարկե, որևէ լուրջ հիմնավորում չուներ, և քննադատության մեծ ալիք բարձրացավ հատկապես Ճապոնիայում, իսկ արդեն 1931 թվականին Ֆուրուկավա Տակեշին բացահայտեց, որ իսկապես գոյություն ունի ակնհայտ կապ արյան խմբի և անձի` այս դեպքում արդեն հոգեբանական առանձնահատկությունների միջև: Դե իհարկե, ոչ այնպիսի կապ, ինչպիսին մատնանշում էին եվրոպացիները: Ասում են, որ Ճապոնիայում մինչ օրս չափազանց մեծ ուշադրություն է հատկացվում արյան խմբին, անգամ որոշ մանկապարտեզներում երեխաներին առանձնացնում են ըստ արյան խմբի և համապատասխան դաստիարակչական մեթոդներ կիրառում: Ինչևէ, հատկանշական է այն, որ խնդրով սկսել են հետաքրքրվել շատ հոգեբաններ, որոնք ուսումնասիրությունների արդյունքում եկել են որոշակի համոզմունքների` կապված բնավորության և արյան խմբի միջև: 

