ԿԻ՞Ն, ԹԵ՞ ՏՂԱՄԱՐԴ: ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
![]() ՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող ![]() Եվ այսպես, 20-րդ դարի սկզբին միջազգային քաղաքական ասպարեզում տեղի ունեցան կտրուկ փոփոխություններ կապված գենդերային ընկալման, գենդերային կարծրատիպերի վերացման հետ: Եթե մինչ այդ կանանց մուտքը քաղաքական ասպարեզ, մեղմ ասած, «չէր խրախուսվում», ապա այժմ արդեն քաղաքակիրթ աշխարհը աստիճանաբար գնում էր դեպի գենդերային հավասարություն: ![]() Մեր օրերում կարելի է տեսնել բազմաթիվ կին քաղաքական գործիչների, դիվանագետների, որոնք սակայն մինչ այսօր նշում են, որ սեռը, այնուամենայնիվ, որոշակի դժվարություններ է ստեղծում մասնագիտական առումով կայացման գործընթացում: Ահա թե ինչ է ասել ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Էլեոնորա Միտրոֆանովան՝ «Դիվանագետ լինելը դժվար է, կին դիվանագետ լինելն առավել ևս»: Իրականում նման դժվարությունները ծագում են այն պարզ պատճառով, որ հասարակությունը անընդհատ ենթարկվում է ինֆորմացիոն և նորմատիվ ճնշման, երբ կարծրատիպային մտածողության որոշ դետալներ (այնպես, ինչպես. «տղամարդիկ ավելի ուժեղ են, ավելի խելացի, քան կանայք») ժամանակի ընթացքում տեղակայվում են մեր գիտակցության մեջ: Գենդերային հոգեբանությունը, սակայն, թույլ է տալիս մեզ ամբողջապես ընկալել և հասկանալ թե՛ տղամարդու, և թե՛ կնոջ հոգեբանական առանձնահատկությունները՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ տղամարդու և կնոջ միջև էական տարբերությունները այդքան էլ շատ չեն: Ինչպես ցույց են տվել վերջին ժամանակներս անց կացված հետազոտությունների արդյունքները, այն կարծրատիպը, որ տղամարդիկ ավելի քիչ էմպատիկ հնարավորություններ ունեն, կամ որ կանայք ավելի էմոցիոնալ են, չի համապատասխանում իրականությանը, պարզապես որոշ դեպքերում տղամարդը փորձում է թաքցնել իր զգացմունքները, մինչդեռ կանայք ավելի ազատ են զգացմունքների դրսևորման և արտահայտման հարցում, միևնույն ժամանակ չի կարելի չնշել նաև այն, որ տղամարդիկ սովորաբար ավելի էգոցենտրիկ են՝ կանանց համեմատությամբ: Բացի այդ, հաճախ կարելի է լսել, որ տղամարդիկ ավելի ագրեսիվ են, մինչդեռ ագրեսիան և դրա արտահայտվածությունը ևս կարելի է դիտարկել հասարակական նորմերին ենթարկման կամ գենդերային դերերի յուրացման տեսանկյունից: ![]() Քաղաքականության և դիվանագիտության մեջ մեծ կարևորություն ունի անձի գաղտնապահության սկզբունքը, որը ինչպես գտնում է ֆրանսիացի գրող Ժան դե Բրյուելը, կանանց և տղամարդկանց մոտ տարբեր ձևով է դրսևորվում՝ «Տղամարդիկ ավելի լավ են թաքցնում դիմացինի գաղտնիքը և չեն կարողանում թաքցնել սեփականը, մինչդեռ կանայք հմտորեն թաքցնում են սեփական գաղտնիքները, սակայն ոչ ուրիշներինը»: Եվ վերջում ևս մեկ կանացի առավելություն. ինչպես ասում են, կանայք երբեք չեն ստում, նրանք պարզապես մոռանում են, թե ինչ են ասել երեկ: | |
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
6071 reads | 23.02.2013
| |