ԱՄԱՆՈՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ԵՐԵՎԱՆ ![]() Փաստ է, որ անգամ ամենակասկածամիտ մարդիկ ևս հոգու խորքում հավատում են Ամանորի հրաշքին` տոնական գիշերը պահելով նմանատիպ տարբեր երազանքներ, ընդունելով տարբեր որոշումներ: Եվ այստեղ, ըստ էության, կա միայն մեկ խնդիր` ինչպես անել, որ նոր կյանք սկսելու գաղափարը չկորցնի իր արդիականությունը նաև տոնական գիշերին հաջորդող օրերին: Հոգեբանները խորհուրդ են տալիս թղթի վրա գրել այն բոլոր իղձերն ու ցանկությունները, որոնք պահել եք Ամանորի գիշերը և փակցնել դրանք տան տարբեր անկյուններում` վստահ լինելով, որ դուք ի զորու եք դրանք իրականացնել: Երկրորդ և ոչ պակաս կարևոր խորհուրդն էլ գնահատումներն են` գնահատել նախորդ տարին` վերհիշելով սկզբում դրականը, իսկ հետո արդեն բացթողումները: Եթե ընտանիքում կան երեխաներ, առաջարկե՛ք նրանց երկու նկար նկարել «Իմ ընտանիքը անցած տարի» և «Իմ ընտանիքը այս տարի» խորագրերով: Նկարների միջոցով փորձեք հասկանալ երեխայի ապրումները, ցանկություններն ու ակնկալիքները: Եվ հաշվի առնելով այն, որ Ամանորը 365 թերթ ունեցող գրքի առաջին էջն է` փորձե՛ք այն դարձնել ավելի իմաստալից և հետաքրքիր` երբեք չմոռանալով տոնական բարձր տրամադրության մասին, իսկ տոնական տրամադրությունը այն է, երբ դու այնքան երջանիկ ես, որ ուրախ ես տեսնել անգամ նրանց, ովքեր շփոթել են դուռը: | |
| ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
| 4059 reads | 08.01.2014
| |



Հոգեբանները խորհուրդ են տալիս թղթի վրա գրել այն բոլոր իղձերն ու ցանկությունները, որոնք պահել եք Ամանորի գիշերը և փակցնել դրանք տան տարբեր անկյուններում` վստահ լինելով, որ դուք ի զորու եք դրանք իրականացնել: 

