ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՄԲ
![]() ՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող ![]() Իրականում ամեն ինչ կախված է հիասթափության զգացողության ձևավորման առանձնահատկություններից, ենթագիտակցական կամ գիտակցական բնույթից: Երբեմն ամեն ինչ այնքան աննկատ է տեղի ունենում, որ մենք ինքներս էլ չենք գիտակցում, որ հիասթափվել ենք որևէ մեկից կամ այս կամ այն երևույթից: Այն մարդը, որը մեզ համար ոչ ցանկալի վարք է դրսևորում, հեշտությամբ կարող է դառնալ մեր հիասթափության աղբյուրը, սակայն դա մեր կողմից գիտակցական վերլուծության կարող է ամենևին չենթարկվել: Արդյունքում ինֆորմացիան հայտնվում է ենթագիտակցության մեջ` շարունակ առաջացնելով տհաճ զգացողություններ: Սա այն դեպքն է, երբ որևէ մեկին տեսնելիս տհաճ զգացողություններ ենք ունենում, սակայն պատճառը անհայտ է: Այս դեպքերում կարևոր է վերլուծությունը, ինչուների պատասխանները փնտրելիս մենք հնարավորություն ենք ունենում դուրս հանել հիասթափության զգացողությունը ենթագիտակցական ոլորտից և հեշտությամբ ազատվել դրանից: Հիասթափության հաջորդ տեսակը՝ գիտակցականը, օգնում և հաճախ տանում է անձին դեպի այսպես կոչված «վերածնունդ»: Երբ ձեր սպասումները՝ կապված մարդկանց կամ աշխատանքի հետ չեն իրականանում, ի հայտ է գալիս հիասթափության զգացողություն, երբ այդ ամենը տեղի է ունենում գիտակցական մակարդակում, ձևավորվում են վերածննդի զգացողության նախադրյալներ: Կա հիասթափություն, չարդարացված սպասումներ և ամեն ինչ վերափոխելու ցանկություն: Դեպի անձնային աճ տանող այս իրավիճակը հատկանշական է այն առումով, որ նոր նպատակների և սպասումների ձևավորումը գրեթե միշտ տանում է մեծ հաջողությունների: Իսկ եթե դուք խնդիր ունեք նախկինում ունեցած հիասթափությունների, դրանց վերացման հետ կապված, ապա առաջարկում ենք հետևյալ վարժությունը. ![]() տեղավորվելով հարմարավետ վայրում և փակելով աչքերը՝ փորձեք վերհիշել բոլոր այն դեպքերը, երբ հիասթափություն եք ապրել, փորձեք հասկանալ՝ ինչ է ձեզ տվել այդ զգացողությունը, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել դրա հետևանքով: Վերուծությունները թույլ կտան տեղափոխել այդ ամբողջ տեղեկատվությունը գիտակցական ոլորտ՝ ջնջելով բացասական տարրեր պարունակող այդ ինֆորմացիան ենթագիտակցությունից, իսկ դրա հետևանքը լինում է հենց վերածննդի զգացողությունը: | |
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
2577 reads | 18.09.2013
| |