ՁԵՌԱԳԻՐԸ ԽՈՍՈՒՄ Է ՁԵՐ ՓՈԽԱՐԵՆ: ԳՐԱՖՈԼՈԳԻԱ
«Ես վախենում եմ այդ մարդուց. նրա ձեռագիրը հուշում է ինձ, որ նա իր բնույթով դավաճան է», իր նամակներից մեկում նշել է Հռոմի կայսր Ներոնը: Սա հրաշալի օրինակ է, որ դեռևս հազարավոր տարիներ առաջ ձեռագիրն օգտագործվել է որպես մարդու էությունը հասկանալու միջոց և մինչ այսօր այս մեթոդն ակտուալ է ու կիրառելի: Համաձայնեք, որ ժամանակակից հասարակական հարաբերությունների կառուցման ընթացքում, երբ անձը միառժամանակ հանդես է գալիս որպես սոցիալական տարբեր դիմակների կրող, դժվար կլիներ անգամ ուրվագծել վերջինիս հոգեբանական դիմանկարը՝ միմիայն ուսումասիրելով նրա այս կամ այն իրավիճակում դրսևորվող վարքային առանձնահատկությունները: Ձեռագիրը խոսում է անձի ընդհանուր հոգեբանական առաձնահատկությունների մասին, այն թույլ է տալիս բացահայտել և հասկանալ անձի էմոցիոնալ վիճակը, բնավորության առանձնահատկությունները, ինտելեկտուալ կարողությունները. չէ՞ որ ընդունված է համարել, որ գրում է ոչ թե ձեռքը, այլ «ուղեղը»: Հետաքրքիր է նաև այն, որ շատ հաճախ ձեռագիրը փոխվում է՝ կախված անձի տրամադրությունից, հուզական վիճակից, տվյալ պահին վերջինիս ունեցած ինքնազգացողությունից: Սովորաբար ձեռագրի առանձնահատկությունները հստակ արտացոլվում են նաև ստորագրության մեջ, որը ձևավորվում է մինչև 20 տարեկանն ընկած ժամանակահատվածը, դրանից հետո արդեն փոփոխություններն աննշան բնույթ են կրում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ փորձեցինք ուսումնասիրել քաղաքական ասպարեզում իրենց մեծ ներդրումն ունեցող անձնանց ստորագրությունները և մեկնաբանել դրանք գրաֆոլոգիայի տեսանկյունից: ![]() Եվ այսպես Ֆրանսիայի նախկին նախագահ Ն. Սարկոզիի ստորագրության մեջ առաջին տառը, ինչպես տեսնում ենք, ավելի խոշոր է և բարձր, քան մյուսները, նման դեպքերում սովորաբար ասում են, որ անձն էգոցենտրիկ է, անընդհատ ձգտում է լինել ուշադրության կենտրոնում, անկայուն է, ունի բարձր ինքնագնահատական: Նման ստորագրություն ունի նաև Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: ![]() Կան մարդիկ, ովքեր ընդգծում են իրենց ստորագրությունը ուղիղ գծով վերևից կամ ներքևից: Ներքևից ընդգծված ստորագրությունը (ակնհայտ երևում է Ֆրանսիայի նախկիննախագահ Ժ. Շիրակի ստորագրության մեջ) խոսում է անձի բարձր զգայունակության, նեղացկոտության և միևնույն ժամանակ ինքնասիրության մասին: Նման մարդիկ խիստ կարևորում են շրջապատողների կարծիքը իրենց մասին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Տ. Բլերի ստորագրությունն այնքան պարզ է, որ անզեն աչքով կարելի է ասել, թե ինչ է գրված : Պարզ ոճով գրված ստորագրությունների հեղինակները ավելի անկեղծ են, նրանք կարծես ենթագիտակցաբար ձգտում են հասկանալի լինել, բաց լինել շրջապատի համար: Ստորագրության մի յուրօրինակ ձև է Վ. Չերչիլի ստորագրությունը. ակնհայտ երևում է, որ տառերի միջև հեռավորություն բացարձակապես չկա ինչը խոսում է այն մասին, որ այս տվյալ անձը չափազանց հետևողական է, տրամաբանող, միևնույն ժամանակ բարձր ընկալունակություն է դրսևորում, դժվարությամբ է հարմարվում նոր իրադրություններում: Ընդունված է նաև, որ այն մարդիկ, ովքեր ունեն դժվար և անհասկանալի ստորագրություն (օրինակ Ջ.Բուշի և Վ. Լենինի ստորագրությունները), ավելի տագնապային են. նման մարդիկ հաճախ իրենք իրենց համար խնդիրներ են ստեղծում կյանքում, անընդհատ գտնվում են լարվածության մեջ: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ որքան էլ գրաֆոլոգիական ուսումասիրությունները շատ լինեն և բազում փորձերով ամրագրվեն, դրանք երբեմն խիստ սուբյեկտիվ են լինում: Այս կապակցությամբ կարելի է վերհիշել Օ. Բալզակի հետ պատահած հայտնի դեպքը. մի կին, իմանալով, որ Բալզակը զբաղվում է ձեռագրերի ուսումնասիրությամբ, ներկայացնում է նրան իր աշակերտներից մեկի աշխատանքը՝ խնդրելով ասել, թե ինչ ապագա է սպասվում երեխային: Բալզակը, աշխատանքը ուշադիր զննելուց անմիջապես հետո հայտարարում է. «Նա պարզապես ապագա չունի»: Եվ որքան մեծ է լինում մեծ գրողի զարմանքը, երբ պարզվում է, որ դա իրականում իր ձեռագիրն է: ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ | |
| ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
| 8659 reads | 03.02.2013
| |

«Ես վախենում եմ այդ մարդուց. նրա ձեռագիրը հուշում է ինձ, որ նա իր բնույթով դավաճան է», իր նամակներից մեկում նշել է Հռոմի կայսր Ներոնը: Սա հրաշալի օրինակ է, որ դեռևս հազարավոր տարիներ առաջ ձեռագիրն օգտագործվել է որպես մարդու էությունը հասկանալու միջոց և մինչ այսօր այս մեթոդն ակտուալ է ու կիրառելի: Համաձայնեք, որ ժամանակակից հասարակական հարաբերությունների կառուցման ընթացքում, երբ անձը միառժամանակ հանդես է գալիս որպես սոցիալական տարբեր դիմակների կրող, դժվար կլիներ անգամ ուրվագծել վերջինիս հոգեբանական դիմանկարը՝ միմիայն ուսումասիրելով նրա այս կամ այն իրավիճակում դրսևորվող վարքային առանձնահատկությունները: Ձեռագիրը խոսում է անձի ընդհանուր հոգեբանական առաձնահատկությունների մասին, այն թույլ է տալիս բացահայտել և հասկանալ անձի էմոցիոնալ վիճակը, բնավորության առանձնահատկությունները, ինտելեկտուալ կարողությունները. չէ՞ որ ընդունված է համարել, որ գրում է ոչ թե ձեռքը, այլ «ուղեղը»: Հետաքրքիր է նաև այն, որ շատ հաճախ ձեռագիրը փոխվում է՝ կախված անձի տրամադրությունից, հուզական վիճակից, տվյալ պահին վերջինիս ունեցած ինքնազգացողությունից: 

Կան մարդիկ, ովքեր ընդգծում են իրենց ստորագրությունը ուղիղ գծով վերևից կամ ներքևից: Ներքևից ընդգծված ստորագրությունը (ակնհայտ երևում է Ֆրանսիայի նախկիննախագահ Ժ. Շիրակի ստորագրության մեջ) խոսում է անձի բարձր զգայունակության, նեղացկոտության և միևնույն ժամանակ ինքնասիրության մասին: Նման մարդիկ խիստ կարևորում են շրջապատողների կարծիքը իրենց մասին: 


