ՄԱՏՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
![]() ՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր
«Նա տաղանդ է, ավելին ասել չեմ կարող», - բացականչեց ուսուցիչը, երբ տեսավ աշխարհահռչակ ջութակահար Պագանինիի մատները: Տղայի հայրը նման գնահատանքի, անշուշտ, չէր սպասում: Միայն արտաքին տվյալներից ելնելով՝ այսօրինակ կանխատեսումները վերջինիս համար խորթ էին, սակայն ակնհայտ է, որ ժամանակն ապացուցեց վարպետի խոսքերի ճշմարտացիությունը:
![]() Այսօր արդեն մատների առանձնահատկությունների միջոցով հնարավոր է մարդու մասին հսկայական տեղեկություն ստանալ: Երկար մատներ ունենում են արվեստին ավելի մոտ կանգնած մարդիկ, ավելի հանգիստ, համբերատար, հոգատար մարդիկ, նրանք գնահատում են այն, ինչ ունեն՝ բծախնդիր լինելով ցանկացած աշխատանքի իրականացման հարցում: Կարճ մատներ ունեցողները արագաշարժ, աշխույժ մարդիկ են, որոնք կարող են անավարտ թողնել անգամ կարևոր գործերը: Մեր օրերում մատների միջոցով անձի մասին տեղեկություն ստանալու ամենահեշտ ճանապարհը մատների չորս հիմնական ձևերի որոշման ուղին է: ![]() Այս մարդիկ սիրում են «փիլիսոփայել», ուժեղ քննադատական մտածողություն ունեն, նրանք փորձում են ամեն կերպ զերծ մնալ հուզական դրսևորումներից: Որպես բացասական կողմ՝ կարելի է նշել դյուրագրգիռությունը, անգամ աննշան բաներին չափից ավելի ուշադրություն դարձնելու հակումը: 2. Քառակուսաձև մատներ ունեցողները գրքի և գրականության սիրահարներ են, երազկոտ անձինք: Այս մարդիկ երբեք հանգիստ չեն կարողանում ապրել այն պատճառով, որ վերջիններիս մտքերն անընդհատ ուղղված են սպասվող իրադարձությունների վերլուծությանը. ահա թե ինչու նրանք հաճախ տառապում են անքնությամբ: 3. Կոնաձև կամ սրածայր մատները խոսում են այն մասին, որ այս մարդկանց համար խիստ կարևոր է առաջին տպավորությունը, նրանք հակված չեն ամեն ինչ քննադատական վերլուծության ենթարկելու, սիրում են անկանխատեսելի գործողություններ անել, հեշտությամբ սիրահարվում և նույնքան հեշտությամբ էլ հիասթափվում են իրենց սիրո օբյեկտից: Մտավոր աշխատանքը, կարծես թե, իրենց համար չէ: Նրանք հաճախ սխալվում են կյանքում կայացրած իրենց որոշումներում և դա հիմնականում հենց այն պատճառով, որ ցանկացած հարցում` թե՛ մարդկանց, թե՛ երևույթների գնահատման հարցերում, առաջնորդվում են առաջին տպավորության միջոցով ստացված տեղեկատվությամբ: 4. Մատների չորրորդ տեսակը՝ բահանման մատները, բնորոշ են ինտուիտիվ ուժեղ հատկություններ ունեցող մարդկանց: Նրանք կարողանում արագ կերպով յուրացնել ցակացած ինֆորմացիա, ունեն լավ հիշողություն: | |
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
6099 reads | 29.10.2013
| |