ԻՆՔՆԱԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ` ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՆԻՇ
![]() Անի Խուդոյան ՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող «Սովորեք ընտրել ձեր մտքերն այնպես, ինչպես ամեն առավոտ հագուստ եք ընտրում պահարանից, քանի որ եթե մարդիկ անգամ մի պահ հասկանային իրենց մտքի ուժը, նրանք երբեք չէին ունենա բացասական մտքեր»,- հաճախ սիրում էր կրկնել ամերիկացի բարերար Փիս Փիլգրամը: ![]() Գաղտնիք չէ, որ մեր հասարակության մեջ մարդկանց մեծամասնության մոտ բացասական մտքերի ՝ «ես չեմ կարող դա անել», «դա իմ ուժերից վեր է» կուտակման բավական լուրջ խնդիր կա, սակայն դրանցից հնարավոր է ազատվել, և դա ամենևին դժվար չէ, պարզապես ժամանակ է անհրաժեշտ: Պատկերացրեք մի գավաթ, որի հատակը լի է ավազով, ի՞նչ կլինի, եթե այն դնեք հոսող ջրի տակ: Մաքուր ջուրը աստիճանաբար դուրս կհանի ավազն այնտեղից, ճիշտ այնպես, ինչպես դրական մտքերն են ունակ դուրս հանելու բացասականը մեր ենթագիտակցությունից: Եվ այսպես, փորձեք աֆֆիրմացիայի (հաստատում) մեթոդը. ընտրեք մի պոզիտիվ (դրական) միտք, որը տվյալ պահին առավել հոգեհարազատ է ձեզ և որը կարող է նպաստել ձեր նպատակների իրականացմանը, օրինակ՝ «Ես հաջողակ եմ», «Ինձ մոտ ամեն ինչ լավ կստացվի», օրվա ընթացքում մի քանի անգամ կրկնեք այն հատկապես առավոտյան և ուշ երեկոյան ժամերին, կրկնեք այն մտքում կամ բարձրաձայն, ցանկացած վայրում՝ վստահ լինելով, որ միայն դրական մտքերը կարող են օգնել ազատվել այն բացասական ուղղվածություն ունեցող գաղափարներից, որոնք, ինչու չէ, նաև խանգարում են ապրել արժանապատիվ կերպով, ուրախանալ նրանով, ինչ ունեք և ձգտել ավելիին: Զուր չէ ասված՝ «Եթե չես կարող փոխել աշխարհը, փոխիր վերաբերմունքդ նրա հանդեպ»: Փորձեք ծրագրավորել ինքներդ ձեզ և հասնել հաջողության. չէ՞ որ դա այնքան էլ դժվար չէ: | |
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
2513 reads | 03.05.2013
| |