ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՏԱՐԻՔ
![]() ՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ԵՐԵՎԱՆ ![]() Հետաքրքիր է նաև այն, որ դժգոհությունների, անբավարարվածության զգացողության ալիքը հատկապես սուր ընթացք է ստանում ավելի բարձր տարիքային փուլի անձանց մոտ և հատկապես կանանց, որոնց մոտ սկսած 35-40 տարեկանից, ի հայտ է գալիս «ես այլևս երիտասարդ չեմ» բարդույթը: Այլևս երիտասարդ չլինելու զգացողությունը ոմանց կարող է պարզապես կոտրել, դա տեղի է ունենում այն դեպքում, երբ անձը սկսում է հաշտվել այդ գաղափարի հետ` միաժամանակ բացասաբար տրամադրվելով շրջապատողների և աշխարհի դեմ, մյուս դեպքում, կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր, ձգտելով ազատվել այդ բարդույթից, ամեն բան անում են ավելի երիտասարդ երևալու համար: Օրինակ, հաճախ կարելի է հանդիպել բավական պատկառելի տարիքի կանանց, ովքեր հագնվում և շպարվում են դեռահասության կամ պատանեկության շրջանում գտնվող աղջիկների պես, կամ տղամարդկանց, որոնք դիմում են լրացուցիչ բժշկական միջամտության ավելի երիտասարդ երևալու նպատակով: Եվ միգուցե այս բոլոր դեպքերում անձին հաջողվում է մասամբ ազատվել այլևս երիտասարդ չլինելու զգացողությունից, սակայն, համաձայնեք, որ արտաքինը երբևէ չի կարող լինել այն միակ գործիքը, որով կհաղթահարվի այն: Անգամ այն մարդիկ, ովքեր անկախ տարիքից արտաքնապես բավական երիտասարդ են երևում, շարունակ տանջվում են երիտասարդության անդարձ կորստի գաղափարով: ![]() Ահա այստեղ է, որ «տարիք» հասկացությունը աստիճանաբար տեղափոխվում է հոգեբանական հարթություն` ոչ բիոլոգիական և ոչ էլ ժամանակագրական (хронологический): Հոգեբանական տարիքը մի ամբողջական գոյացություն է, որի բաղադրատարրերն են անձի հուզական, վարքային առանձնահատկությունները և դրսևորումները: Միայն անցյալի հիշողություններով ապրող մարդիկ ժամանակի ընթացքում դառնում են իրենց իրական տարիքի գերիները, այնինչ հոգեբանական տարիքը հնարավորություն է տալիս էապես ավելի երիտասարդ լինել, քան ցույց է տալիս խրոնոլոգիականը: Պետք է ընդամենը միտված լինել դեպի ապագան` կազմել նորանոր ծրագրեր, ունենալ հստակ ձևակերպված նպատակներ, սահմանել դրանց հասնելու ուղիներն ու միջոցները: Գիտակցության մեջ դրոշմել այն միտքը, որ իրական տարիքը ոչ թե տարիների, այլ զգացողությունների մեջ է և որ բացասական զգացողությունները, մտքերը կործանարար ազդեցություն կարող են ունենալ: ![]() | |
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
7198 reads | 06.02.2015
| |