ՌԱՍԱՅԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵ
![]() Սահմանադրական Դատարանի անդամ ![]() Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով հիմնադրվեց հատուկ կոմիտե՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեն։ Կոմիտեն իրավունք ունի Կոնվենցիայի մասնակից պետություններից ստանալու և քննության առնելու պարբերական զեկույցներ այդ փաստաթղթի կատարման ընթացքի մասին, կարող է քննության առնել մի մասնակից պետության հաղորդումը՝ մյուս մասնակից պետության կողմից Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները չկատարելու վերաբերյալ պայմանով, որ պետությունը, որի վերաբերյալ ներկայացվում է հաղորդումը, ճանաչում է Կոմիտեի այդ իրավասությունը։ Կոմիտեին է վերապահված նաև Կոնվենցիայի մասնակից պետությունների իրավազորության ներքո գտնվող անձանցից գանգատներ ստանալու և քննության առնելու իրավունքը, եթե այդ անձինք պնդում են, թե իրենք ռասայական խտրականության զոհ են նման պետությունում: Կոմիտեն, ելնելով գանգատ ներկայացրած անձի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից, կարող է իրավախախտման մեջ մեղադրվող համապատասխան պետությանը գանգատի առկայության մասին ծանուցելիս գանգատ ներկայացրած անձի կամ անձանց խմբի ինքնությունը նշել միայն վերջիններիս համաձայնության դեպքում: Ինչպես մյուս կոմիտեներում, այնպես էլ այստեղ, նման գանգատների քննության ժամանակ անընդունելի են համարվում այն գանգատները, որոնց հեղինակները չեն նշում իրենց ինքնությունը կամ չեն սպառել իրենց խախտված իրավունքների պաշտպանության ներպետական միջոցները: Սակայն, ներպետական պաշտպանության միջոցները սպառելու պայմանը Կոմիտեն կարող է հաշվի չառնել, եթե այդ միջոցների կիրառումը պետական մարմինների կողմից ձգձգվել է անհիմն կերպով: | |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ | |
2266 reads | 24.03.2014
| |