ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՓԱՐԻԶԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ. ԲՆՕՐԻՆԱԿ
![]() ՓԱՐԻԶԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ 18/30 մարտի, 1856 թ. Հոդված 3. Նորին Մեծություն Ամենայն ռուսաց կայսրը պարտավորվում է Նորին Մեծություն սուլթանին վերադարձնել Կարս քաղաքը՝ նրա միջնաբերդով հանդերձ, ինչպես նաև օսմանյան տիրապետությունների այն մասերը, որոնք գրավված են ռուսական զորքերի կողմից: ![]() ![]() Տեղային ամեն տեսակի վեճերից խուսափելու համար սահմանագծերը կստուգվեն և կարիքի դեպքում կշտկվեն, բայց այնպես, որպեսզի հողային տիրակալության մեջ դրանից տեղի չունենա որևէ կորուստ ոչ մեկ, ոչ մյուս կողմի համար: Այսպիսի դեպքում ռուսական արքունիքի և Բարձր Դռան միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից անմիջապես հետո սահմանավայր կուղարկվի երկու ռուսական կոմիսարներից, երկու օսմանյան կոմիսարներից, մեկ ֆրանսիական կոմիսարից և մեկ անգլիական կոմիսարից կազմված հանձնաժողով: Հանձնաժողովը պետք է իր վրա դրված գործը կատարի ութ ամսվա ընթացքում՝ հաշվելով սույն պայմանագրի վավերացումների փոխանակման օրից: | |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ | |
5738 reads | 30.03.2013
| |