ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՉԻՆԱՍՏԱՆ-ԵՎՐԱՍԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
![]() «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի և ԵՊՀ-ի համատեղ կազմակերպած գիտաժողովում քննարկվելու են Եվրասիական մայրցամաքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական, տնտեսական, անվտանգային փոփոխությունները, որոնցում զգալի դեր են խաղում Չինաստանն իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությամբ, ԱՄՆ-ն իր շրջադարձ դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան ռազմավարությամբ, ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն իրենց ինտեգրացիոն ծրագրերով, ինչպես նաև հզորացող Հնդկաստանը։ Գիտաժողովի անցկացմանն աջակցում է ՀՀ-ում Չինաստանի դեսպանատունը։ Տեղեկատվական աջակից՝ Հայաստանի դիվանագիտական հիմնադրամ։ Ստորև կարելի է ծանոթանալ ծրագրին։ https://chinastan.org/2019/10/20/iichinaeurasiaconference/ Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել` նամակ գրելով հետյալ հասցեին․ info@chinastan.org : Անհրաժեշտ է նշել անունը, ազգանունը, աշխատանքի կամ ուսման վայրը։ | |
ԼՈԿՈՄՈՏԻՎ | |
1380 reads | 31.10.2019
| |