ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ՍԻՄՈՆ ՂԱՐԻԲՅԱՆ
![]() ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ Ս. Ղարիբյանը 1920-1921թթ. սատար կանգնեց Նահր Էլ-Օմար հասած հազարավոր ազգակից գաղթականներին, նրանցից շատերին աշխատանքի տեղավորեց արմավի իր գործարանում: 1930-ին հիմնովին նորոգեց Բասրայի Սբ. Աստվածածին եկեղեցին, կառուցեց առաջնորդարանի շենքը և նվիրեց մի երկհարկանի շենք՝ որպես դպրոց: 1950թ. նա Բասրայի հայոց համայնքին նվիրաբերեց 50 հազ. քմ հողատարածք, ևս 12,5 հազ. քմ տարածք՝ գերեզմանատան համար, ինչպես նաև մեկ հասութաբեր շենք և դպրոցի նոր շենք, ուր բացվեց իր անունը կրող՝ Ղարիբյան վարժարանը: 1957թ. Բաղդադի հայ համայնքին տրամադրեց 40 հազար դինար, որով կառուցվեց 5-հարկանի հասութաբեր շենք: Ս. Ղարիբյանը Իրաքում Բելգիայի պատվավոր հյուպատոսն էր: | |
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ | |
2504 reads | 04.07.2014
| |