ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԽՈՋԱ ՄՈՒՐԱԴ
![]() ![]() Առաջնորդվելով այս մարգարեությամբ՝ 1666թ. բաղեշցի խոջա Մուրադը, որ Կանեայում (Կրետե) փրկագնել և ազատ էր արձակել բազմաթիվ ֆրանսիացի գերիների, կազմավորեց մի պատվիրակություն, նպատակ ունենալով Լյուդովիկոս XIV-ի աջակցությամբ Հայաստանն ազատագրել թուրքերից ու պարսիկներից: Պատվիրակության կազմում էին Պոլսո նախկին պատրիարք Հովհաննես Թութունճին, լատինադավան Զաքարիա վրդ. Սիսիանցին, մարսելցի տպարանատեր, Աստվածաշնչի առաջին տպագրիչ Սողոմոն Լևոնյանը, հալեպցի Ղազարոսի որդի Հովսեփը (թարգմանիչ ժոզեֆ), ղրիմցի վաճառական խոջա Առաքելը, Փարիզում ու Մարսելում վաճառականությամբ զբաղվող էրզրումցի Հովհաննեսի որդի Գրիգորը և ղազանչեցի Մուրատը: 1683թ. փետրվարի 2-ին պատվիրակությանն ընդունեցին Վերսալ և Սեն-Կլու պալատներում: Սակայն, ինչպես հայտնի է, Հայաստանը չազատագրվեց… Եթովպիայի Ֆազիլադաս թագավորի դեսպանն էր հալեպցի խոջա Մուրադը: Նա 1660-ական թթ. գնացել էր Դելի՝ Մեծ Մողոլի մոտ, որպես հաբեշ արքայի ներկայացուցիչ: Դիվանագիտական և առևտրային առաքելությամբ 1673-ին այցելել էր Հնդկաստանի Օրանգզեբի թագավորին, 1690-ին՝ անգլիական «Արևելահնդկական ընկերություն», իսկ 1696-ին՝ Բաթավիայի հոլանդացի կառավարիչ Յոհանես Քոմֆիուսին: Խոջա Մուրադի եղբորոդին՝ կրկին Մուրադ անվամբ, նշանակվեց Եթովպիայի դեսպան Լյուդովիկ XIV-ի արքունիքում: | |
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ | |
2760 reads | 20.12.2013
| |