ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԿԱՐԱՊԵՏ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ Կարապետ Նազարի Նազարեթյանը (1861, Այնթապ-1916, Հալեպ) տնօրինել է հոր օճառի գործարանը, ինչպես նաև զբաղվել հացահատիկային կուլտուրաների և չոր մրգի առևտրով: 1895-ին Այնթապի հայոց ջարդերից հետո եղբոր՝ Հարությունի հետ ձերբակալվել է ու բանտարկվել: Ազատ արձակվելուց հետո տեղափոխվել է Հալեպ: Օժանդակել է Այնթապի Սբ. Աստվածածին եկեղեցու կառուցմանը: Կիլիկիո գիշերօթիկ վարժարանին դրամադրել է 1600 օսմանյան ոսկի, իսկ 1912-ին ընտրվել ՀԲԸՄ Այնթապի մասնաճյուղի վարչության խորհրդական: Կ. Նազարեթյանը Այնթապում Պարսկաստանի հյուպատոսն էր, ուներ բեյի տիտղոս: Նրա որդին էր Խորեն բեյը, որը նույնպես եղել է պարսից հյուպատոս Այնթապում, ապա Եղեռնից հետո գաղթել Ալեքսանդրիա և զբաղվել լուսանկարչությամբ: Խ. Նազարյանի որդիներ Նշանը, Շահնուրը, Նուրհանը հայրենադարձվել են ու Երևանում շարունակել իրենց հոր արհեստը: | |
| ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ | |
| 2391 reads | 17.03.2014
| |

ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ
Կարապետ Նազարի Նազարեթյանը (1861, Այնթապ-1916, Հալեպ) տնօրինել է հոր օճառի գործարանը, ինչպես նաև զբաղվել հացահատիկային կուլտուրաների և չոր մրգի առևտրով: 1895-ին Այնթապի հայոց ջարդերից հետո եղբոր՝ Հարությունի հետ ձերբակալվել է ու բանտարկվել: Ազատ արձակվելուց հետո տեղափոխվել է Հալեպ: 

