ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ՄԱԹԻԿ ԳԵՈՐԳՈՖ
![]() ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ Մաթիկ Գեորգոֆը (Մաթևոս Գևորգյան) Եթովպիայի հայ համայնքի ամենահեղինակավոր անձն էր: Նա ծնվել է 1867թ., Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում: Նախնական կրթությունն ստացել է Հակոբ Գուրգենի կրթարանում, ապա տեղափոխվել է Եգիպտոս: 1896-ից անցել է Ջիբութի (Սոմալի), հետո՝ Եթովպիա և հիմնել ՙՄ. Գեորգոֆ՚ առևտրական ֆիրման: 1910-ին Եթովպիայի թագավորից ձեռք է բերել ծխախոտի մենաշնորհը, ծխախոտարդյունաբերական ձեռնարկություններ հիմնել Ադիս-Աբեբայում, Հարարեում, Դիրե-Դավայում:
1919թ. նա 1000 ֆունտ ստերլինգ է ուղարկել Հայաստան՝ ինքնաթիռ ձեռք բերելու համար: 1927-ից եղել է Գաղութային ժողովի ատենապետ: Մեծ հարգանք է վայելել արքունիքում, պարգևատրվել եթովպական ու ֆրանսիական բարձրագույն շքանշաններով: Մ. Գեորգոֆը Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչն էր Եթովպիայում: | |
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ | |
2482 reads | 10.06.2014
| |