ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏ, ՊՈՂՈՍ ԲԵՅ ՅՈՒՍՈՒՖՅԱՆ
![]() ![]() XVI-XVIIIԴԴ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԷԻՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՅԵՐԸ Եգիպտոսում – Ջովաննի Անաստազի (XVIIIդ.) Լեհաստանում – Գուրգեն Բոգդանը, Պետրոս Գրիգորևիչը, Հակոբ Նուրկևիչը, Սիմեոն Պետրովիչը, կոմս Կոստանդին Սուլեյման դը Սիրին (XVIIդ.), Իվան Նիկորովիչը (XVIIIդ.) Լիտվայում – Սուլթանը (XVIդ.) Հունգարիայում – Ապետիք Պետրոսը (XVIIդ.) Շվեդիայում – Իգնատիոս Թոսունյանը (XVIIIդ.) Պարսկաստանում – խոջա Կիրակոս Միրմանը (XVIդ.), Անտոն Նազարոս Ապրակունեցին, Ֆիլիպ դը Զաղլին, Գրիգոր Լուսիկովը, խոջա Սաֆարը, Պերս Օգյուստենը (XVIIդ.) Ռուսաստանում – Վասիլի Տաուտովը (XVIIդ.) Վրաստանում – Արամը, Խուրշուդը (XVIդ.) Սուդանում – Եղիա Ենովքյանը, Հովհաննես եպիսկոպոսը (XVIIIդ.): Պողոս բեյ Յուսուֆյանը ծնվել է 1768թ., Զմյուռնիայում: 1791թ. նա տեղափոխվում է Եգիպտոս և վարձակալում մաքսահավաքման կապալը, մասնավորապես՝ Ռոզեթի (Ռաշիդ) մաքսատունը: Վարձակալման ժամկետի ավարտից հետո, 1789-ին վերադառնում է Զմյուռնիա և զբաղվում առևտրով: 1810թ. նորից անցնում է Եգիպտոս՝ արդեն որպես հայտնի վաճառական, և 5 տարով վարձակալում Ալեքսանդրիայի մաքսատունը: 1823-1825թթ. Պ. Յուսուֆյանը դառնում է կուսակալ Մուհամեդ Ալի փաշայի առաջին թարգմանը, միաժամանակ հանդիսանալով Եգիպտոսի ֆինանսական վարչության տնօրենը, իսկ 1836-1837թթ. նշանակվում է առևտրի և արտաքին գործերի տեսչությունների տնօրեն: Երբ 1844-ին վախճանվում է՝ Եգիպտոսում 40-օրյա սուգ է հայտարարվում: Մահվանից առաջ ազգին է նվիրում Ալեքսանդրիայի Աբու-Դադար թաղամասի սեփական կալվածքը՝ երկհարկանի շենքով, որի մի հարկը վերածվում է հայոց եկեղեցու՝ Սբ. Պողոս-Պետրոս անվամբ, իսկ մյուս մասը հատկացվում է հոգևորականներին որպես կացարան: Պ. Յուսուֆյանը նուրբ ու հմուտ դիվանագետ էր: 1839թ. նա խորիմաստությամբ բանակցություններ վարեց Բարձր Դռան հետ, մասնավորապես կարողացավ հասնել այն բանի, որ Եգիպտոսի կուսակալությունը ժառանգականության իրավունքով ցկյանս վերապահվի Մուհամեդ Ալիին, ինչով հիմք դրվեց Եգիպտոսի ապագա անկախությանը: | |
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ | |
3477 reads | 14.02.2014
| |