ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԽԱԼԻԼ ՓԱՇԱ ԽԱՅԱԹ
![]() Խալիլ փաշա Խայաթը (1847, Բեյրութ-1922, Ալեքսանդրիա) նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Ֆրերների վարժարանում: 1873-1876թթ. եղել է Բեյրութում Պորտուգալիայի դեսպանատան թարգմանիչը: 1878-ին մեկնել է Եգիպտոս, եղբոր հետ Ալեքսանդրիայում հիմնել Պարսկաստանից ներմուծվող ծխախոտի վաճառատուն և զգալիորեն նպաստել Եգիպտոսի ու Պարսկաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը: 1881-ին Եգիպտոսի կառավարությունից ձեռք է բերել սիգարի, ծխախոտի ներմուծման ու վաճառքի մենաշնորհը, որը պահպանել է 22 տարի: Կառավարությունից ստացել է նաև Կարմիր ծովի ափին գտնվող երկու աղահանքերի շահագործման մենաշնորհը; Հանդիսանալով եգիպտահայ կաթոլիկների առաջնորդներից մեկը, 1894թ. Ալեքսանդրիայում կառուցել է կաթողիկե Սբ. Աստվածածին Անարատ Հղության եկեղեցին: Խալիլ Խայաթը 30 տարի եղել է Ալեքսանդրիայում Պորտուգալիայի պատվավոր հյուպատոսը: | |
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ | |
2396 reads | 18.05.2015
| |