ՇՈՅԵՔ ՇԱՆԸ ԵՎ ԴՈՒՔ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՔ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Բազմաթիվ գիտական հետազոտություններ ապացուցում են, որ հպումը կարևոր դեր է խաղում մարդկանց բարեկեցության համար ևս: Ամերիկյան հոգեբանների կարծիքով, առողջությունը, մտավոր զարգացումը, նույնիսկ երկարակեցությունը մեծապես կախված են այն բանից, թե որքան սերտ ֆիզիկական կոնտակտներ ունենք մարդկանց հետ և որքան հաճախ ենք հաղորդակցության ժամանակ օգտվում դրական շփումներից: ![]() Անգամ շանը շոյելը, փաղաքշելը հանգստացնում է մարդուն, իջեցնում սրտի կծկումների հաճախականությունը: Թերևս, պատճառն այն է, որ մենք գիտենք՝ ընտանի կենդանիներն անկեղծ սիրում են մեզ, և երբեք չենք վախենում նրանց պատասխան գործողություններից: ![]() Բոլոր դեպքերում, գիտությունը դեռևս վերջնական չի ապացուցել, թե ինչու է հպումը բարձրացնում հաղորդակցության հաջողությունը, բայց որ այդ միջոցն «աշխատում» է, ապացուցված է: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
2777 reads | 16.09.2013
| |