ՄԱՏՆԵՐԻ ՇՔԵՐԹ ԱՇԽԱՐՀԻ ՄԻՋՕՐԵԱԿԱՆՆԵՐՈՒՄ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Տարբեր էթնոսների ժեստերը ճիշտ հասկանալու և մեկնաբանելու ցանկությամբ է հավանաբար առաջնորդվել մարմնի լեզվի հայտնի տեսաբան Ալան Պիզը, երբ դասակարգել է մատների մի շարք առավել հայտնի կոմբինացիաներ, որոնցից յուրաքանչյուրը տարբեր երկրներում տարբեր իմաստներ է արտահայտում: ![]() 1. Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա-ՕK: Միջերկրական ծովի ավազանի երկրներ, Ռուսաստան, Բրազիլիա, Թուրքիա-Սեռական անպատվություն: Հոմոսեքսուալիստ: Թունիս, Ֆրանսիա, Բելգիա-Զրո: Ոչնչություն: Ճապոնիա-Փող: 2. Արևմտյան երկրներ-Մեկ: Ինձ կներեք: Աստված վկա: Ո'չ (դիմելով երեխային): 3. Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Մալթա-Հեռացիր, գնա կորիր: ԱՄՆ-Երկու: Գերմանիա-Հաղթանակ: Հին Հռոմ-Հուլիոս Կեսարը պատվիրել է հինգ գավաթ գարեջուր: 4. Եվրոպա-Երեք: Կաթոլիկ երկրներ-Օրհնանք: 5. Եվրոպա-Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա-Մեկ: ԱՄՆ-Մատուցո'ղ: Ճապոնիա-Վիրավորանք: 6. Արևմտյան երկրներ-Չորս: Ճապոնիա-Վիրավորանք: 7. Արևմտյան երկրներ-Հինգ: Բոլոր երկրներում-Stop! Հունաստան, Թուրքիա-Կորի'ր գրողի ծոցը: 8. Միջերկրական ծովի ավազանի երկրներ-Փոքր ֆալոս: Բալի կղզի-Վատ: Ճապոնիա-Կին: Հարավային Ամերիկա-Բարակ: Ֆրանսիա-Ինձ չեք խաբի: 9. Միջերկրական ծովի երկրներ-Կինդ քեզ դավաճանում է: Իտալիա, Մալթա-Պաշտպանվածություն չար աչքից: Հարավային Ամերիկա-Մատների այս ժեստի դեպքում, երբ դաստակը պտտեցնում են, կարծում են, թե պաշտպանվում են անհաջողությունից: Տեխասի (ԱՄՆ) համալսարանի և նրա ֆուտբոլի թիմի զինանշանը: 10. Հունաստան-Կորի'ր գրողի ծոցը: Արևմտյան երկրներ-Երկու: 11. ԱՄՆ, Եվրոպա-Խիստ վիրավորական սեռական ժեստ, համապասխանում է ռուսական և հայկական երեք մատի կոմբինացիային (համակցություն): 12. Եվրոպա-Մեկ: Ավստրալիա-Կորի'ր գրողի ծոցը: Բոլոր երկրներում-Ավտոստոպ: Օ'K: Հունաստան-Հեռացի'ր` հրելով հետ: Ճապոնիա-Տղամարդ: Հինգ: 13. Հավայան կղզիներ-Կորի'ր գրողի ծոցը: Հոլանդիա-Խմելու հրավեր: 14. Արևմտյան երկրներ-Տասը: Հանձնվում եմ: Հունաստան-Գնա, կորի'ր աչքիցս: 15. Բոլոր երկրներում-Ես ճիշտ եմ խոսում: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
2242 reads | 03.07.2013
| |