ՄԱՏԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ. ՆԻՔՍՈՆԻ ԲԹԱՄԱՏԸ ԿԱՄ ՍԿԱՆԴԱԼ «ՄԱՐԱԿԱՆԱ» ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Սակայն, եթե մարմնի ժեստերն ու ազդանշանները դեռևս չունեն իրենց տեսական բացատրությունը և շրջանառության մեջ չեն մտել որպես գիտական կատեգորիաներ, ամենևին չի նշանակում, որ դրանք ի սկզբանե բացակայել են մարդկային հաղորդակցության մեջ: Ամենևին: Մարմնի լեզվի ժեստերը մշտապես առկա են եղել գրականության մեջ, ժողովրդական ասացվածքներում և ասույթներում, իմաստուն մտքերում և դիպուկ արտահայտություններում: Վերցնենք, օրինակ, ներկա թեման` «Մատը»: «Մատը մատին խփել», «Մատը խառնել», «Մատը շարժել», «Մատի փաթաթան դառնալ», «Մատների վրա խաղացնել». այս և այլ բազմաթիվ` մատի շարժումները պարունակող դարձվածքները մեր գրավոր և բանավոր խոսքը դարձնում են ավելի պատկերավոր, հյութեղ ու տպավորիչ: Մի շատ կարևոր հանգամանք: Ժեստերի լեզվով այն, ինչ հասկանալի է մի էթնոսի (ժողովրդի) համար, անհասկանալի է մյուսի համար կամ ունի բոլորովին այլ իմաստ: Սա չպետք է մոռանալ: 1968 թվականին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը պաշտոնական այցելությամբ ժամանում է Սան Պաուլո: Նա կրակոտ ելույթ է ունենում այն տարիներին աշխարհի խոշորագույն «Մարականա» մարզադաշտում հավաքված հարյուրհազարավոր բրազիլացիների առաջ: Նիքսոնն իր ելույթն ավարտում է` բութ մատը բարձրացրած ձեռքն առաջ մեկնելով` ի նշան հաջողության, բարի մաղթանքների և բարեկամության: ![]() Մոտավորապես նույն տարիներին տեղի է ունենում մարմնի լեզվի մեկ ուրիշ` ոչ պակաս արտառոց «սայթաքում», որը վերածվում է միջազգային սկանդալի: Հյուսիսկորեական սահմանապահ պարեկային ծառայությունը գերեվարում է երկրի ծովային սահմանը խախտած ամերիկյան ռազմական մի սուզանավ: Ցանկանալով կատարվածին տալ քաղաքական հնչողություն` կիմիրսենականները շարք են կանգնեցում ամերիկյան նավաստիներին և լուսանկարում: Լուսանկարվելիս ամերկացիները մեկ մարդու պես ցուցադրում են միջնամատները: ![]() Լուսանկարն աշխարհով մեկ տարածելուց հետո կորեացիները նավաստիներից հարցնում են ժեստի նշանակությունը, որի անպատվաբեր իմաստը հայտնի է անգամ Արևմուտքի յուրաքանչյուր դպրոցականի: «Հավայան կղզիներում մենք այդպես ենք ողջունում իրար»,--հետևում է ամերիկացիների սրամիտ պատասխանը: Այնպես որ, մարմնի յուրաքանչյուր ժեստ, այդ թվում` մատի շարժումը, մի երկրում կարող է ընկալվել որպես հասկանալի ազդանշան, իսկ մեկ այլ երկրում դառնալ թյուրիմացության և սկանդալի պատճառ: Անտիկ աշխարհում մատի մեկ շարժումը կյանք է արժեցել: Հին Հռոմում գլադիատորի կյանքը կախված է եղել բութ մատից: Երբ կրկեսում ստրուկների արյունահեղ մարտից հետո այդ մատն ուղղված է եղել ներքև, ժողովուրդը պահանջել է կենդանի մնացած գլադիատորների մահը, իսկ եթե այն սեղմված է դեպի վեր ուղղված բռունցքում` ներել նրանց, այլ ոչ թե վեր բարձրացված բթամատի ցուցադրմամբ, ինչպես մինչև վերջերս ընդունված էր կարծել: Մի խոսքով, կայսրերը լսել և հարգել են հասարակ մարդկանց կարծիքը: Հենց այնպես չի ասված` «Vox populi-vox dei»-«Ժողովրդի ձայնը` Աստծու ձայնն է»: ![]() Բոլոր դեպքերում ձեր հանդիպումը ձախողված է: Այնպես որ, նպատակահարմար է այն հետաձգել, քան փորձել շարունակել, ինչը կարող է վտանգել նրա հետ ձեր հետագա շփումները` ընդհանրապես: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
2747 reads | 25.06.2013
| |