ՈՉ ՎԵՐԲԱԼ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՄՆԻ ՀՊՈՒՄ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Մենք հաճախ ականատես ենք լինում, թե ինչպես մարդիկ հաղորդակցվելիս շփվում են ֆիզիկապես՝ օգտվելով հպման տարբեր ձևերից և միջոցներից, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք կապի նշաններ: Դիմացինի հետ ֆիզիկական շփման մտնելը լուրջ գործողություն է՝ լինի գիտակցված շփում, բարեկամական հպում, սիրային փաղաքշանք, թե ագրեսիվ հարձակում: Երբ մենք խոսում էինք անհատի տարածքի կամ զոնայի մասին, նշեցինք, որ մարդիկ այն աչալրջորեն պահպանում են: Նշեցինք նաև, որ զոնայի անձեռնմխելիության և ֆիզիկական շփումների միջև գոյություն ունի մշտական կոնֆլիկտ (բախում): Իսկ եթե այդ կոնֆլիկտը չի սրվում, այլ հարթվում է, և մարդիկ չեն հեռանում իրարից, ապա հանդես են գալիս տարբեր տիպերի բարեկամական շփումներ, այսինքն հպումներ`կապի տարբեր նշանների արտահայտությամբ: ![]() Ոչ վերբալ հաղորդակցության խոշորագույն գիտակ Դեսմոնդ Մորիսը հայտնաբերել է հպման 457 տեսակ, որոնց մեծ մասը հազվադեպ է հանդիպում: Նա դասակարգել է ամենատարածված շփումները` անվանելով դրանք «սոցիալական հպումներ», ինչպես, օրինակ, ձեռքսեղմումը, ուղղորդումը (թեթևակի դիպչելով դիմացինին`ճանապարհ հուշել), ուսին թփթփացելը, ուսը գրկելը, գրկախառնությունը, մեջքը գրկելը, փաղաքշանքը, թևանցուկ անելը, երեխաների կատակային քաշկռտուքները, համբուրվելը (համբույրի թեմային մենք առանձին կանդրադառնանք) և այլն: Գոյություն ունեն մի շարք մասնագիտական բնույթի հպումներ, որոնցից օգտվում են բժիշկները, ատամնաբույժները, հոգևորականները, վարսավիրները, մերսողները և այլ մասնագետներ, որոնք գործի բերումով այդկերպ են հաղորդակցվում մարդկանց հետ: Թե ինչ եղավ, երբ պրեմիեր-մինիստրը գրկեց թագուհուն Եթե դիմացինին վատ գիտեք կամ լավ չեք ճանաչում, զգուշացեք նրան հպվելուց կամ դիպչելուց: Արևմտյան շատ մշակույթներում նման պահվածքը կարող է դիտվել որպես սեքսուալ ոտնձգություն` անցանկալի հետևանքներով: ![]() ![]() | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
5797 reads | 06.09.2013
| |