ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԴԻՄԱՑԻՆԻՆ ԼՍԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Երբ մեզ լսում են, օգնում են մեր կայացմանը, զարգացնելու մեր «ԵՍ»-ը, կերտելու և երջանկացնելու մեզ: Պրոֆեսիոնալ դիվանագետները հիանալի գիտեն այս չգրված օրենքը և մանիպուլացնում են զրուցակցին, երբ պետք է շահել նրա վստահությունը: Հետախույզների կարծիքով` հավաքագրման առաջին պայմաններից մեկը դիմացինին ուշադիր, առանց ընդմիջելու լսելու արվեստն է, որը համարվում է շատ դժվար գիտություն: ![]() Քառնեգին իրեն հատուկ հումորով «բարի» խորհուրդ է տալիս զրույց վարելու վերաբերյալ: «Եթե դուք ուզում եք, որ մարդիկ խուսափեն ձեզնից, ձեր հետևից ծիծաղեն ձեզ վրա, նույնիսկ արհամարհեն ձեզ, ապա լսեք իմ խորհուրդը. երբեք ոչ ոքի երկար մի լսեք, անդադար խոսեք ձեր մասին, ընդմիջեք նրան և մտեք խոսքի մեջ»,-ասում է հանճարեղ հոգեբանը: ![]() Իսկ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դոնալդ Ռուզվելտը համոզված էր, որ մարդիկ երբեք չեն լսում և համաձայնում են դիմացինի հետ` քաղաքավարությունից դրդված: Իր վարկածը հաստատելու համար նա մի ընդունելության ժամանակ յուրաքանչյուր հյուրի ձեռքը սեղմելիս ասում է. «Շատ ուրախ եմ ձեզ տեսնելուս համար: Գիտե՞ք, այս առավոտ ես սպանեցի տատիկիս»: Հյուրերը լուռ ժպտում են և գլխով անում: Միայն մի կին ասում է. «Ես համոզված եմ, պրն նախագահ, որ ձեր տատիկը արժանի էր դրան»: ![]() | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
4779 reads | 27.11.2013
| |