ԺԵՍՏԵՐ, ՈՐՈՆՔ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԵՆ ԱՄԵՆՔԻՆ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Վաղնջական ժամանակներից, երբ ցեղերը հանդիպել են կռիվը դադարեցնելու կամ համագործակցելու նպատակով, նրանց բանախոսները նախ առաջ են պարզել դատարկ ձեռքերը` ցուցադրելով բաց ափերը, որն ազդարարել է` «Տեսեք, մենք անզեն ենք»: Աղոթելիս հավատացյալը դիմում է Աստծուն բաց ափերով: Բաց ափերն ազնվության, անկեղծության, ինքնախոստովանանքի և այլ դրական զգացմունքների արտահայտություն են, ինչ դիրքով էլ որ լինեն ձեռքերը: ![]() ![]() Իսկ երբ ձեռքերի դիրքը փոխվում է և ափերը չեն երևում, մենք տեսնում ենք դաստակի հակառակ կողմը, որը նշանակում է. մարդն ինչ-որ բան թաքցնում է: Դա կարող է լինել վախի, անվստահության կամ ծածկամտության հետևանք: Բոլոր դեպքերում այդ ժեստը ստեղծում է ճեղքվածք զրուցակիցների միջև: Նույնն է կատարվում, երբ ձեռքերը սեղանին են, բազկաթոռի արմնկակալին կամ թաքնված են սեղանի տակ: Բաց ափերով բարձրացած ձեռքերն ասես թեթևակի դիպչում են զրուցակցի արմուկներին և հրավիրում. «Նստեք, խնդրում եմ»: Միանգամայն այլ կերպ է ընկալվում նույն առաջարկը, եթե այդ շարժման ժամանակ ափերը նայում են վար` հատակին: Բարեկամական «խնդրում եմ»-ը փոխակերպվում է «Նստե՛֊֊֊֊֊ք», հրամայականի: Ժեստը` վեր ուղղված դաստակով միշտ արտահայտում է տիրելու և իշխելու ցանկություն: Այն կարծես դիմացինին սեղմում է գետնին, փոքրացնում և նսեմացնում է նրան: Հիշեք քաղաքական գործիչներին և լիդերներին, ովքեր կոչ են անում մարդկանց հանգստության և հնազանդության` օգտագործելով նշված ժեստը. «Հանգի՛ստ»: Սա ոչ թե համեստ ժեստ է, այլ միանշանակ` հրաման: ![]() ![]() ![]() ![]() Կրծքին խաչաձևած ձեռքերը հիմնականում պաշտպանական կամ ագրեսիայի ազդանշան է: Մարդը «փակ» է շրջապատի համար և պատրաստ է դիմադրել, բացառված չէ` հարձակվել: Բացառված չէ նաև, որ նա ձանձրանում է կամ պարզապես մրսում է: Իսկ եթե նայում է կողք, առանց սխալվելու կարող ենք ասել, որ մեր զրուցակցի էմոցիաները բացասական են: Բոլոր դեպքերում մենք կայքի այցելուներին խորհուրդ չէինք տա օգտվել ձեռքերը (նաև ոտքերը) խաչաձևելու սովորությունից, որը միայն կարող է խոչընդոտել հաջող հաղորդակցվելու գործընթացը: Կայքի «Մարդկային հաղորդակցություն» բաժնում մենք պատահաբար այսքան երկար կանգ չառանք «Ձեռքը» թեմայի վրա: Բանն այն է, որ բուռն կերպով զարգացող ոչ վերբալ հաղորդակցության ուսումնասիրության մեջ մեծ տեղ է հատկացվում դեմքին, և համեմատաբար քիչ ուշադրություն` ձեռքերին: Մինչդեռ էվոլյուցիայի կողմից մարդուն շնորհված այդ հրաշալի գործիքը ոչ միայն զգում և շոշափում է մեզ շրջապատող աշխարհը, այլև արտահայտում է մեր ռեակցիան (հակազդեցություն) ամենքի և ամեն ինչի նկատմամբ: Ձեռքը մարդկանց էմոցիոնալ վիճակի հավատարիմ մունետիկն է: Օգտվեք դրանից` ձեր ոչ վերբալ խոսքը հաղորդելու և ուրիշների ոչ վերբալ խոսքն ընդունելու և ճիշտ մեկնաբանելու համար: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
6127 reads | 18.06.2013
| |