ԻՏԱԼԵՐԵՆԸ` «ՁԵՌՔԵՐԻ ԼԵԶՈՒ»
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Մենք ձեռքի ժեստերն օգտագործում ենք անգիտակցաբար, առանց հսկելու մեր շարժումները: Երբ խոսում է չսիրված դասախոսը, ուսանողները նստարանի տակ սեղմում են բռուցքները: Դրանով նրանք արտահայտում են իրենց զզվանքը, չնայած չեն գիտակցում, որ հենց այդ զգացմունքն են տածում նրա նկատմամբ: Բերված օրինակը մեկն է հարյուրհազարավոր ժեստերից, որոնցով մենք «խոսում ենք» մարդկանց հետ` գիտակցված կամ չգիտակցված ձևով: ![]() Նրանք ովքեր եղել են Իտալիայում, հավանաբար զարմացել են իտալացիների ժեստերի «փոթորկից», որի նմանը չեք տեսնի որևէ այլ երկրում: Իտալիան, իրոք, «ժեստերի երկիր»`ի տարբերություն, օրինակ, Գերմանիայի կամ Սկանդինավյան երկրների, որտեղ խիստ զուսպ են այդ հարցում: Ժեստերը պատմում են մեր զգացմունքների, մտքերի և արարքների մասին: Դրանց օգնությամբ կարելի է տիրապետել ուրիշներին համոզելու արվեստին, որը կարևորագույն գործոն է դիվանագիտական բանակցություններում և միջպետական հարաբերություններում` ընդհանրապես: Հարկ է, որ մարդն իրեն պարզ հաշիվ տա. խոսքն առանց ժեստի ձանձրալի է, քիչ արտահայտիչ էմոցիանալ (հուզական) առումով, աղքատ և դժվար ընկալելի է ունկնդրի համար: Բացառություն են հեռուստատեսային հաղորդավարները, որոնց ժեստիկուլյացիան սահմանափակ է: Սակայն չափազանցության մեջ ընկնելը նույնպես սխալ է, ինչը կատարվում է հայկական հաղորդավարների հետ, որոնք միակերպ քարացած դեմքերով և «անդամալույծ» ձեռքերով հեռուստադիտողին են հասցնում և՛ մահախոսականը, և՛ ուրախալի լուրը: Ձեռքերի ժեստերն առանձին դեպքերում փոխարինում են բառերին: Որոշ արտահայտություններ կարելի է տեղ հասցնել դրանց օգնությամբ, մինչդեռ կան բառեր, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ հասկացնել ժեստերով: Օրինակ` «աշխարհաքաղաքական», «սոցիալ-տնտեսական», «ինդուլգենցիա» և նման բարդ ու վերացական հասկացողություններն անհարիր են մարմնի լեզվին: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
1947 reads | 08.05.2013
| |