ԻՆՔՆԱՀՊՈՒՄԸ ԵՎՍ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎ Է
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Ստրեսային վիճակում մենք դիմում ենք ինքնահպման, որը հանգստացնում է մեզ` ստեղծելով այլ անձնավորության հետ հպվելու պատրանք: Երեխան ցավ զգալիս կամ վախենալիս հանգստանում է, երբ մայրը գրկում է նրան, սեղմում կրծքին և շոյում գլուխը: Մեծ հասակում նախկին երեխան հաճախ է կարիք զգում, որ իրեն հանգստացնեն, սակայն ստանալ այդ օգնությունը ծնողից նա այլևս չի կարող: Փոխարենը նա ունի ձեռքեր, որոնցով բռնում է մարմնի ցավացած մասը, որն ասես մեղմում է ցավի ռեցեպտորները: Այդ պահին նա կարծես իրեն զգում է ծնողի կամ իրեն մխիթարողի հետ և այլևս մենակ չէ: ![]() Հպման միջոցով ինքնահանգստացման տարածված ձևերից է գլուխը բռնելը: Նման հպումը հաճախ է հանդիպում քաղաքաբնակների շրջանում, որոնք օրվա մեծ մասն անցկացնում են լարված աշխատանքային պայմաններում, ունենում են նյարդային ապրումներ, կոնֆլիկներ, վեճեր: Նրանց ձեռքերը ձգվում են դեպի գլուխը՝ զգալով, որ թուլացած պարանոցը դժվարությամբ է այն պահում: (Ձեռքը փոխարինում է մոր մարմնին, որին հենվում է երեխայի գլուխը): Ինքնահպման այս միջոցը ցայտուն կերպով արտահայտվում է նաև պրիմատների մոտ: Փախչելով գիշատչից՝ շիմպանզեն մագլցում է ծառի կատարը, թաթերի մեջ է առնում գլուխը, օրորվում է մի կողմից մյուսը և մարդու նման բարձրաձայն լաց լինում: Հուզված վիճակից դուրս գալու համար մարդը դիմում է ինքնահպման զանազան միջոցների` կզակը հենում է ձեռքին, շոյում է մազերը, դիպչում է այտին, շրթունքներին, քունքին և այլն: Հպումը կարող է տարածվել առարկաների վրա: Ուսանողը քննության ժամանակ կրծում է գրիչի ծայրը, ակնոցի պոչը: ![]() Իսկ երբ հուզված մարդը ծծում է մատը կամ լեզուն դուրս հանում, հավանաբար, նրա մտքով անգամ չի անցնում, որ տասնյակ տարիներ հետ է գնացել և փնտրում է մոր կրծքի կաթը: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
2418 reads | 23.09.2013
| |