ՎՏԱՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ` ԱՆՇԱՐԺԱՆԱԼ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Միլիոն տարի առաջ աֆրիկյան սավաննաներում թափառող առաջին մարդանման արարածները` հումանոիդները, հաճախ էին հանդիպում բազմաթիվ գիշատիչների, որոնք նրանցից ավելի արագաշարժ և ավելի ուժեղ էին: Գոյատևելու համար հումանոիդներն աշխատեցնում էին կենդանական նախնիներից ժառանգություն ստացած լիմբիական ուղեղը, որը թելադրում էր մահացու վտանգներից փրկվելու ուղիները: Առաջին պաշպանողական մարտավարությունը, որը հումանոիդները կիրառում էին վտանգին դեմ հանդիման` անշարժանալու, տեղում քարանալու ռեակցիան էր: ![]() Այսպիսով` մարդը վտանգի դեպքում ինքնաբերաբար անշարժանում է, իսկ վախենալիս կամ հուզվելիս ձեռքերը կորցնում են զգայունակությունը, ինչպես անդամալուծության ժամանակ: Գողության մեջ բռնվողի ձեռքերը տեղում քարանում, ասես ‹‹կախվում›› են օդում: Իսկ երբ փողոցում շունը սպառնալից հաչում է երեխայի վրա, մեծահասակը զգուշացնում է. ‹‹Չշարժվես, ձեռքերդ չբարձրացնես››: Կենդանու ռեակցիան արձագանքում է դիմացինի շարժումներին և առաջին հերթին ձեռքի շարժումներին: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
1960 reads | 16.05.2013
| |