ՉԵՐՉԻԼԸ, ՀԻՏԼԵՐԸ և ԼԵՆԻՆԸ` ՁԵՌՔԻ ԺԵՍՏԵՐԻ ՎԱՐՊԵՏՆԵՐ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը, Հինավուրց ու նո՜ր ձեռքերը… Ինչե՜ր ասե՜ս, որ չեն արել այս ձեռքերը… (Պարույր Սևակ ‹‹Մոր ձեռքերը›› ) Ձեռքերն ուղարկում են բազմաթիվ ազդանշաններ և նույնքան էլ ինֆորմացիա` շրջապատի մարդկանց բացատրելով մեր մտքերն ու զգացմունքները: Ձեռքերն օգնում են կարդալու դիմացինի մտքերը, հասկանալու նրա ուզածը, գուշակելու սպասվող գործողությունները: Կարճ ասած` ոչ վերբալ հաղորդակցության շարքում ձեռքերը խոսող օրգան են: Ինչպես որ բառն ունի իր իմաստը, ձեռքերի ժեստը ևս ունի իր որոշակի նշանակությունը, խորհրդապատկերը (էմբլեմ), որը հասկանալի է տվյալ մշակույթի ներկայացուցիչներին: Օրինակ` Ուինստոն Չերչիլի ժեստը` լատինական V տառի տեսքով, որը կազմվում է ձեռքի երկու մատների օգնությամբ, արտահայտում է հաղթանակ: Իմաստը հասկանալի է արևմտյան քաղաքակրթության բոլոր մարդկանց: Նշանավոր հռետորներն, ակտիվորեն օգտվում են ձեռքերի արտահայտիչ ժեստերից: Ցավոք, նրանցից մեկը, որը համառ կերպով աշխատել է կատարելագործել ձեռքի շարժումները և հասել է հաղորդակցության ու մանիպուլյացիայի բարձրագույն մակարդակի, եղել է Ադոլֆ Հիտլերը: Մարդ, որը գոյատևել է փոստային բացիկներ նկարելով, Առաջին համաշխարհայինի ժամանակ եղել է ընդամենը շարքային զինվոր և աչքի չի ընկել ատլետիկ կառուցվածքով: Հիտլերը զուրկ է եղել արտիստիզմից և բնատուր ունակություններից, որոնցով օժտված են փայլուն հռետորները: Որոշելով քաղաքականության ասպարեզում հասնել հաջողության` Հիտլերն սկսել է ինքնուրույն ուսումնասիրել բեմական արվեստ` սկզբում` հայելու, հետո կինոխցիկի առաջ: Հասնելով հռետորական վարպետության բարձրագույն աստիճանի` Հիտլերը դարձավ Երրորդ Ռեյխի լիդերը: Մասնագետների կարծիքով` ֆյուրերի հաջողության առյուծի բաժինն ընկնում է նրա ձեռքերի ժեստերին: Թրեյնինգի միջոցով ձեռքբերովի ժեստերի կողքին Հիտլերն ունեցել է նաև բնածին, ենթագիտակցական մակարդակի վրա առաջացած հայտնի ժեստը, որով նա կարծես փորձում է պահպանել իր ամորձիներից վերջինը: Ժեստը կոչվում է ‹‹թզենու տերև››: Ի դեպ, այդ պաշտպանական ժեստը հատուկ է ֆուտբոլիստներին: ![]() Ժեստերի լեզվին քաջածանոթ է եղել Լենինը, որն ակտիվորեն օգտագործել է այն` մասսաներին հեղափոխական պայքարի հանելու համար: | |
| ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
| 4698 reads | 30.04.2013
| |




Ի դեպ, այդ պաշտպանական ժեստը հատուկ է ֆուտբոլիստներին: 



