ՈՏՔԵՐԸ՝ ՀՈՒՅԶԵՐԻ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՆԻՉ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Ոտքերը և կրունկները մարդկանց բուն զգացմունքների մասին ինֆորմացիայի աղբյուր են, քանի որ նրանց մեծ մասը չի գիտակցում դրանց գործողությունները և չի էլ փորձում փոխել դրանք, ինչը անում է, օրինակ, դեմքի արտահայտության հետ: Մարդիկ կարող են լինել կենտրոնացված, իսկ կրունկները ակտիվորեն «թմբկահարել» հատակը, ինչը վկայում է նյարդային վիճակի մասին: Ստելու պահին ավտոմատ կերպով ակտիվանում են մարդու մարմնի ներքևի մասի շարժումները: Սա է պատճառը, որ շատ չինովնիկներ իրենց լավ են զգում, երբ գրասեղանի ներքևի մասը փակ է լինում այցելուի տեսադաշտից: Այստեղ կա նաև նախամարդուց ժառանգած սովորույթը: Թշնամիներից նրան պաշտպանող վահանը դարեր անց վերածվել է գրասեղանի և նրա առաջամասը փակող նրբատախտակի: Ընդհանրապես, խորհուրդ կտայի հատուկ ուշադրություն դարձնել ներբաններին և կրուկներին: Եթե հին հունական դիցաբանության մեջ Աքիլլեսի գարշապարը եղել է նրա թույլ տեղը և դարձել կործանման պատճառը, մեր օրերում այն կարող է մատնել մեր հույզերը և անհանգստությունը: Երբ նստում եք, աշխատեք երկու ոտնաթաթերն էլ դնել գետնին: Դա կօգնի մարմնին հաղորդել կայուն դիրք, իսկ ձեզ` ինքնահսկողություն: Երբ մարդը անընդհատ փոխում է ոտքերի դիրքը` վստահություն չի ներշնչում: Հիմա տեսնենք, թե ինչպես են «խոսում» ոտքերը ![]() ![]() 2. «Մաչո»- Իշխող, հրամայող: Ուսերին հավասար, լայն բացված ոտքեր: Արիություն, վճռականություն, ինքնավստահություն, գերակայություն: Ազդարարում է, որ պաշտպանելու է իր շահերն ու տեսակետները: Հատուկ է միայն տղամարդկանց: ![]() ![]() 4. «Իշխանական» - Մեկ ոտքը առաջ, ծունկը մի փոքր ծալված: Մարմնի ծանրությունն ընկած է հետին ոտքի վրա: Միջնադարյան աղբյուրներում այսպես պատկերված են բարձրաստիճան անձինք: Առաջ մեկնած ոտքի թաթը ցուցադրում է հետաքրքրություն նրա նկատմամբ` ում կողմը, որ այն ուղղված է: Այս դիրքով կարող են ներկայանալ ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ: Մարդու մասին կարելի է գաղափար կազմել, հասկանալ մտքինը, ոչ միայն նրա ամբողջական պատկերը դիտելով, այլև առանձին, ոտքերն առանց մարմնի տեսնելու դեպքում: ![]() 2. Հենվող ոտքի հաճախակի փոփոխություն: Ցուցադրում է բնավորության ամրության և կարգապահություն: Հարմարավետության ձգտում: 3. Թաթերի վրա բարձրանալ: Ագրեսիվ պոզա, ավելի հաճախ` գոռոզամտություն: 4. Լայն բացված ոտքեր: Ինքնահաստատման, բարձր գնահատականի պահանջ: Հաճախ թաքցնում է թերարժեքության բարդույթը: 5. Թաթերը նկատելիորեն ուղղված են դեպի դուրս: Ինքնահավանություն, ինքնագոհություն, սնապարծություն: 6. Թաթերը թեքված են ներս: Ոգու թուլություն: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
2778 reads | 10.04.2013
| |