«ԱԿԻՄԲՈՆ» ԵՎ «ԿԱՊՅՈՒՇՈՆԸ»՝ ՄԱՐՄՆԻ ԼԵԶՎԻ ԶԻՆԱՆՈՑՈՒՄ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Իսպանական ժողովրդական ակիմբո կոչվող պարի մեջ կա հաճախ կրկնվող մի կեցվածք. պարողը բութ մատերը ուղղելով հետ, երկու ձեռքով բռնում է կոնքերը և ծալված արմունկներով սկսում է գծել կիսաշրջան` մեկ ձախ, մեկ աջ և հակառակը: ![]() ![]() Եթե տղամարդու այս կեցվածքը բացասական էմոցիաներ է առաջացնում, կանանց դեպքում` թողնում է հակառակ էֆեկտը: Ակիմբոյի օգնությամբ կինը կարող է ցույց տալ, որ ինքն ամուր կանգնած է իր դիրքերի վրա, վստահ է ուժերին և թույլ չի տա իրեն վախեցնել: Եթե նա առաջինն է ընդունում այդ պոզան, զրկում է տղամարդուն նախահարձակ լինելուց: ![]() Եթե նկատում եք, առաջին տարբերակում նրա բութ մատերը չեն երևում: Ուրեմն նա տրամադրված է վճռական, պատրաստ է պայքարել մինչև վերջ և բանակցությունների ընթացքում դժվար կլինի համաձայնության գալ նրա հետ ու հասնել փոխզիջման: Իսկ երկրորդ դեպքում մատներն ուղղված են դիմացինի կողմը: Կնշանակի` բանակցողը բաց է, ավելի մեղմ է տրամադրված, և հաղորդակցության շանսերն ավելի մեծ են: ![]() Աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ հավանաբար ուշադրություն դարձրած կլինեք, որ ձեր անմիջական ղեկավարն ագուցում է ձեռքերը գլխի հետևում, ոտքը գցում է ոտքին և գրեթե կիսապառկում բազկաթոռի վրա: Մարդաբանները այդպիսի պոզան համեմատում են կոբրայի շարժումների հետ, որը վտանգի դեպքում ուռեցնում է կապյուշոն հիշեցնող գլուխը (կապյուշոն` անձրևանոցի մաս կազմող գլխարկ, ֆր.), որպեսզի ցույց տա իր գերակայությունը և ուժը: «Կապյուշոնի» էֆեկտը, ձեռքերի ակտիվ մասնակցությամբ, օգնում է մարդուն՝ երևալու ավելի կարևոր և ազդեցիկ, քան իրականում նա կա: Նրա համար կարևորը բոլորին ապացուցելն է` «Ես եմ այստեղ գլխավորը»: Հետաքրքիր է նշել, որ նույն «կապյուշոնի» սինդրոմով (համախտանիշ) տառապողը շատ լավ պահում է հիերարխիայի կանոնները: Մինչև հիմնարկի պետի գալը, բաժնի վարիչը հաճույքով ցուցադրում է իր ձեռքերն ագուցելու և արմուկները տարածելու ունակությունը, բայց հենց որ ներս է մտնում մեծ բոսը, փոքր բոսի «կապյուշոնն» անմիջապես անհետանում է: Գերակայությունը վերապահված է միայն առաջինին: Միայն նա իրավունք ունի «կոբրայի» ժեստի: Իսկ մյուսները պարտավոր են իջեցնել ձեռքերը սեղանին և ընդունել ենթակայի պոզա: Դա է կյանքի օրենքը: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
3732 reads | 05.06.2013
| |