ԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԱԾ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ
![]() Մարդկանց աչքի առաջ տեղի է ունեցել հռետորական արվեստի աննախադեպ վերելք, խոսքի կուլտուրան հասել է աներևակայելի բարձունքների: Դրա շնորհիվ է, որ այն այստեղ ունի հնագույն ավանդույթներ, և պատահական չէ, որ սիմպոզիում բառն ունի հունական ծագում, որը նշանակում է գիտաժողով: (Հետաքրքիր է, որ ‹‹սիմպոզիումը›› հունարենից թարգմանվում է ‹‹խրախճանք››, ‹‹խնջույք››: Դե, հելլեները կարգին մարդիկ են եղել. և քեֆ են արել, և հարցեր են լուծել, ինչպես այսօրվա մեր իշխանավորները): Առաջինը հույներն են զգացել խոսքի ուժն ու հմայքը: Նրանք են ստեղծել հռետորական` ճարտասանական արվեստը, որն սկզբում հնչել է աթենական Ժողովրդական ժողովում, հետո` հռոմեական Սենատում, Մեծ Բրիտանական Պառլամենտում և Ֆրանսիայի Ազգային ժողովում: (ՀՀ Ազգային ժողովում, այն, դժբախտաբար, դեռ չի հնչել): ![]() Բոլոր այն խոսքային եղանակները, ձևերը, որոնք հետագայում օգտագործել են Հիտլերը, Գեբելսը, Տրոցկին, Լինկոլնը, Չերչիլը, Քենեդին, Կաստրոն և այլ անվանի հռետորներ, հայտնի են եղել դեռևս անտիկ աշխարհի ճարտասանական դպրոցներում: Շարունակելի… | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
3039 reads | 23.05.2014
| |