ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ԽԱՅՏԱՌԱԿ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ ![]() Իշխանությունը զավթելուց հետո բոլշևիկներն` օրինակ, ուշադրություն չէին դարձնում դիվանագիտությանը: Արտաքին գործերի նախարարության լրիվ կազմաքանդված էր, ցարական դիվանագետները չէին ցանկանում ծառայել նոր իշխանություններին: Լենինը և Տրոցկին հայտարարեցին, որ շուտով ողջ աշխարհում հաղթելու է սոցիալիստական հեղափոխությունը և աշխատավորները կհասկանան իրար առանց բանակցությունների և միջնորդների: Ճիշտ է այս դրությունը երկար չտևեց` միչև Բրեստ-Լիտովսկի բանակցությունները (3 մարտի, 1918 թ.) և խայտառակ պարտվողական պայմանագիր ստորագրելը, որի համաձայն Ռուսաստանը հանեց իր զորքերը Ղարսից, Արդահանից և Բաթումից, մերկացնելով Կովկասյան ճակատը թուրքերի առաջ` հեղափոխությունը փրկելու համար: ![]() Հետո եղավ Սևրի պայմնագիրը, (10 օգոստոսի 1920 թ.), որով պատերազմում պարտված Գերմանիան պետք է ճանաչեր Հայաստանի անկախությունը և սահմանները նրա հետ, սակայն և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան հրաժարվեցին Սևրի պայմանագրից: Իսկ (1921 մարտի 16-ին) ստորագրվեց ռուս-թուրքական պայմանագիրը, որով Հայաստանի տարածքների մեծ մասը անցավ Թուրքիային: Ղարաբաղը և Նախիջևանը` Ադրբեջանին: Լենինյան դիվանագիտական այս ‹‹փայլուն›› քայլին, կողմ էր Սերգո Օրջոնիկիձեն, դեմ` արտգործնախարար Գեորգի Չիչերինը: Այդ խայտառակ գործարքի հետևանքները մենք առ այսօր չենք կարողանում մարսել: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
6172 reads | 01.04.2014
| |