ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՏԻԿ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ ‹‹Մենք դիվանագիտություն չունենք, դիվանագետ ազգ չենք››,- նման արտահայտություններ հաճախ կարելի է լսել մեր հայրենակիցներից, անգամ քաղաքականությամբ զբաղվողներից: Սա թյուր կարծիք է: Այն հետևանք է մեր պատմության անտեղյակությանը, էլ չեմ ասում դիվանագիտության պատմությանը, որը վատ է ուսումնասիրված կամ բոլորովին ուսումնասիրված չէ: Մինչդեռ դրա իմացությունը կարևոր նշանակություն կարող էր ունենալ հանարպետության արտաքին քաղաքականության խնդիրների հաջող լուծման համար:
![]() Նշվում է, որ Տրդատի ‹‹գործուղումը›› ընտանիքի և 3000-ոց շքախմբի ուղեկցությամբ տևել է ինը ամիս, հռոմեական գանձարանի վրա օրական նստել է 300.000 դրամ կամ 200.000 ոսկի ֆրանկ և իր ճոխությամբ ապշեցրել է շատ բան տեսած ու շփացած պատրիկներին: Անշուշտ այս ամենը Տրդատի գեղեցիկ աչքերի համար չէր արվում: Հռոմը լրջորեն վախենում էր վերջնականապես կորցնել Հայաստանը: Հարցի քաղաքական էությունն այն էր, որ երկու մրցակից գերտերությունների` Հռոմի և Պարսկաստանի միջև ընկած Հայաստանը` Մեծ Հայքի թագավորությունը, իր տարածքի ընդարձակությամբ (310.000 քառակուսի կմ) և միջազգային հեղինակությամբ Հին աշխարհի երրորդ պետությունն էր, որն իր հարևաններին հարկադրում էր հաշվի նստել իր հետ: Իսկ Հռոմն ու Պարսկաստանը տևականորեն ընդհարվում էին Մեծ Հայքն իրենց կողմը գրավելու համար, որը գտնվելով նրանց ռազմական գործողությունների մերձեփրատյան թևում, հավասար ռազմաստրատեգիական նշանակություն ուներ թե՛ մեկի, թե՛ մյուսի համար: Հայերը ցուցաբերում էին դիվանագիտական ճկունություն երկու հսկաների միջև մանևրելու արվեստում: Իսկ այդ թագադրության ընթացքում նրանք կարողացան փայլուն բանակցություններ վարել հռոմեացիների հետ, որոնց արդյունքում նրանք հանեցին իրենց բանակը Հայաստանից, և երկիրը ձեռք բերեց լիակատար անկախություն: Երկրում հաստատվեց Արշակունիների թագավորությունը: Սկսվեց լիակատար խաղաղության տևական շրջան: Հայկական դիվանագիտության այս նվաճումը Անտիկ աշխարհի մեր պատմության եզակի դեպքը չէ: Եթե Ք.ա I դարում Հայաստանը դարձել էր աշխարհի հզորագույն պետություններից մեկը, կասկածից վեր է, որ ռազմական ուժի կողքին նա ունեցել է նաև ճկուն դիվանագիտություն: Մի՞թե ժամանակի ամենակարկառուն դեմքերից մեկը՝ Տիգրան Բ-ն, կարող էր վատ դիվանագետ լինել: Անշուշտ` ոչ: Նրա տերությունն ընդգրկում էր Առաջավոր Ասիայի մի մասը` տարածվելով Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպիական, Կուր գետից մինչև Միջագետք: ![]() Այդ տիպիկ հելլենիստական պետության մեջ մարդիկ խոսում էին 15 լեզուներով: Արքայից արքա Տիգրան Մեծը չէր կարող առանց բանակցային դիվանագիտական հմտությունների կարգավորել լայնածավալ պետության գործերը և հաղորդակցվել նենգ ու ռազմատենչ հարևանների հետ: Պարզապես մենք լավ պետք է իմանանք մեր անցյալը, ներկան ճիշտ գնահատելու և կողմնորոշվելու համար: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
3928 reads | 04.03.2014
| |