ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԿԱՆԳՆԵԼԸ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան
Օպերատիվ, կարճատև խորհրդակցությունները նպատակահարմար է անցկացնել ‹‹ոտքի վրա››:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ դեպքում մտքերի փոխանակումը լինում է ավելի կարճ և կոնկրետ, քան երբ դրանց մասնակիցները նստում են և ժամանակ վատնում դատարկ խոսակցությունների վրա: Ի դեպ, այդ տիպի խորհրդակցություններն անցկացնողը համարվում է իր ժամանակը ճիշտ գնահատող և բարձր պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող ղեկավար, քան նա, ով միջոցառումներն անցկացնում է սեղանի շուրջը: Մի շարք առաջատար կազմակերպություններում ‹‹ոտքի վրա›› խորհրդակցությունները դարձել են կորպորատիվ քաղաքականության բաղադրիչ: Այն կարծիքը կա, որ աշխատանքի այս ձևը բարձրացնում է աշխատակիցների դինամիզմը և մակարդակը: Խորհուրդ է տրվում նույնիսկ հեռախոսով խոսելիս կանգնել: Այդ դեպքում դուք մտածում եք ավելի արագ, իսկ ձեր խոսքը հնչում է համոզիչ և ծանրակշիռ: | |
| ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
| 3263 reads | 27.01.2014
| |


Օպերատիվ

