ՆՆՋԱՍԵՆՅԱԿ ՄԻԱՅՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿՈՒՄ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Նա, ով անտեսում է այս կանխերգելիչ քայլերը, պետք է պատրաստ լինի կտրուկ և տհաճ հակագործողությունների: Ռեստորանների փորձառու տերերը (ռեստորարտոր) ստեղծում են պատրանք, թե իբր յուրաքանչյուր այցելու ունի իր անձնական գոտին: Նրանք սեղանիկներն իրարից բաժանում են շիրմաներով կամ բարձր թիկնակ ունեցող աթոռներով: Ապահովության պատրանք են ստեղծում ռեստորանային որմնախորշերը, առանձին սենյակները և բուխարիները (կամին)՝ տեղադրված մուտքի մոտ, որն այցելուի ենթագիտակցության մեջ զուգորդվում է` ասոցիացվում է քարայրի մուտքի մոտ վառվող խարույկի հետ, որը փակում էր թշնամու կամ վայրի գիշատիչի մուտքը: Դուք դժվար կգտնեք սեփական տուն, որտեղ ննջարանը տեղադրված լինի առաջին հարկում կամ բնակարան, որտեղ այն մոտ լինի շքամուտքին: Ինչու՞: Որովհետև մեր նախահայրերն ապահով լինելու համար քնել են քարայրի հեռավոր անկյունում: Նաև նկատած կլինեք, որ ռեստորանում ճաշելիս տղամարդը մեծ մասամբ նստում է դեպի դուռը: Մահճակալին պառկում է, նույնպես դեպի դուռը: Խոսում է բնազդը. պաշտպանել կնոջը ենթադրյալ թշնամուց: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
2272 reads | 22.02.2013
|