ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան
Այսօր գործնական որոշումները հաճախ կայացվում են ոչ թե գրասենյակում կամ կոնֆերենսային սրահում, այլ ռեստորանում, ճաշի սեղանի շուրջը: Եթե զրուցակիցը «թուլացած» է և շրջապատված չէ իր սովորական արգելապատնեշներով, նրա հետ համաձայնության գալը շատ ավելի հեշտ է: Այդ կապակցությամբ տրվում է մի քանի պարզ խորհուրդներ, հաշվի առնելով, որ հրավիրող կողմը դուք եք:1. Նստեցրեք զրուցակցին մեջքով դեպի պատը կամ շիրմայի առաջ: Այդ դիրքը թուլացնում է սթրեսը և լարվածությունը: 2. Ընտրեք այնպիսի միջավայր, ուր մթնոլորտն առավելագույնս տրամադրող է: Ոչ պայծառ լույս, ցածր երաժշտություն: Լավագույն ռեստորաններում տեղադրված է լինում բուխարի (կամին): Օգտվեք դրանից: 3. Ճաշեք կամ ընթրեք կլոր սեղանի շուրջը և նվազագույնի հասցրեք ուշադրությունը շեղող հանգամանքները: Աշխատեք, որ ձեր զրուցակիցը քիչ շփվի շրջապատի հետ և քիչ մարդ տեսնի (ընտրեք սեղան շիրմայի հետևում կամ մյուս սեղաններից հնարավորինս հեռու): Ոչ մի դեպքում չնստեք բարի կամ խոհանոցի մոտ: ![]() 4. Բանակցության (զրույցի) գործնական մասն ավարտեք մինչև հիմնական ճաշատեսակին անցնելը: Ուտելիս խոսքը դադարում է, իսկ խմիչքը թմրեցնում է ուղեղը: Ուտելուց հետո արյունը գլխից ներխուժում է ստամոքս` նպաստելու մարսողությանը: Այդ վիճակում դժվար է ռացիոնալ մտածելը: Արեք ձեր առաջարկությունը քանի դեռ զրուցակիցը բավականաչափ ուշադիր է և սթափ: | |
| ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
| 2942 reads | 14.01.2014
| |


Այսօր գործնական որոշումները հաճախ կայացվում են ոչ թե գրասենյակում կամ կոնֆերենսային սրահում, այլ ռեստորանում, ճաշի սեղանի շուրջը: Եթե զրուցակիցը «թուլացած» է և շրջապատված չէ իր սովորական արգելապատնեշներով, նրա հետ համաձայնության գալը շատ ավելի հեշտ է: Այդ կապակցությամբ տրվում է մի քանի պարզ խորհուրդներ, հաշվի առնելով, որ հրավիրող կողմը դուք եք:


