ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԼՌԵԼՈՒ ՈՍԿԵ ԱՐԺԵՔԸ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() «Լավ է լռել և կասկածվել հիմար լինելու մեջ, քան թե բացել բերանն ու տեղնուտեղը ցրել այդ կասկածը»,- ասել է մեծերից մեկը: Իսկ մեկ ուրիշն ի պատիվ դիվանագետների ավելացրել է, որ նրանք գիտեն լռել տասը լեզվով: Ինչպես խոսքը, լռությունը ևս հաղորդակցության գործոն է: Սակայն քչերն են կարողանում այն օգտագործել նպատակադրված ու գիտակցորեն: Հաղորդակցության ընթացքում լռությունն ընկալվում է` ա/ որպես մասնակի համաձայնության նշան, բ/ որպես փաստարկ, որի դեմ դժվար է ունենալ որևէ առարկություն, գ/ որպես պատասխանի ձև, որը կարող է վճռել բանավեճի ելքը, դ/ որպես արհամարհանքի ամենակատարյալ ձև` ըստ Բեռնարդ Շոուի: Զրույցի կամ հաղորդակցության ժամանակ լռելը խորամանկ հնարքներից մեկն է: Երբ մեկը լռում է, նա անվստահության ուժեղ զգացմունք է ներարկում դիմացինին: Եվ վերջինս մի քանի վայրկյան անց սկսում է խոսել: Կարևոր չէ, թե ինչ: Նա պարզապես չի կարող լռել: Օգտագործեք այս երևույթը, փորձեք լռության ուժը, և դուք կտեսնեք, որ զրուցակիցը կամ բանակցող կողմն անմիջապես կասի ավելորդություններ կամ առանց մտածելու կգնա իր համար ոչ ձեռնտու զիջման: Աշխատեք միայն մինչև վերջ պահել լռությունը և ժամանակից շուտ չխախտել այն: Սա բանակցային արվեստի փորձված միջոցներից է: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
5574 reads | 18.12.2013
| |