ԻՐՈ՞Ք ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ Է
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Մ ![]() Մարմնի լեզվի մեկնաբանությունները հատուկ տեղ են գրավում Արևմտյան մշակույթում և հաճախ որոշիչ դեր են խաղում անձնական, սոցիալական և պրոֆեսիոնալ կյանքի այս կամ այն երևույթը հասկանալու և բացատրելու համար: Ոչ վերբալ հաղորդակցություն ձևերը լայնորեն լուսաբանվում են լրատվական միջոցներում, երբեմն շփոթության մատնելով հասարակությանը: Ասենք, որևէ մոդայիկ ամսագիր կարող է տպագրել երկու հայտնի անձնավորությունների լուսանկարները և ենթադրություն անել, թե նրանք սիրահարված են` ելնելով նրանց կանգնած կամ նստած դիրքից: Ավելին, հեռուստատեսային նորություններում կարող են ցուցադրել երկու պետությունների ղեկավարների անհաջող պոզաները և հանգել եզրակացության, թե նրանց երկրների միջև հարաբերությունները սկսել են լարվել: Այս ամենը կարծես թե հակասության մեջ է մտնում լեզուների և առաջին հերթին մայրենի լեզվի դերի և նշանակության`մեր դասական ըմբռնման հետ: Մեզ դեռ դպրոցում որպես աքսիոմատիկ ճշմարտություն ներկայացրել են «որքան լեզու գիտես` այնքան մարդ ես» գաղափարը: Իրոք, լեզուների իմացությունը մարդկանց անձնական, բարոյական և պրոֆեսիոնալ հատկանիշների չափանիշն է: Մայրենի լեզվից զատ օտար` մեկ կամ մի քանի լեզուներին տիրապետելը XXI դար ոտք դրած երիտասարդի համար անփոխարինելի զենք է, ոսկե բանալի, առանց որի ամենահմուտ մասնագետն անգամ կհանդիպի դժվարին, անգամ անհաղթահարելի արգելքների անձնական կյանքում և գործում: Ժամանակակից հեղինակավոր ֆիրմաները, բանկերը կամ պետական կազմակերպությունները մրցույթների մասնակիցների կենսագրություններն ուսումնասիրելիս կարևորում են լեզուների իմացությունը: Եվ ոչ ոք, ոչ մի հավակնորդի չի տալիս խիստ կարևոր մի հարց. «Դուք տիրապետու՞մ եք մարմնի լեզվին»: Մինչդեռ այդ լեզուն, (հիշեցնենք` ժեստերը, պոզան, դիմախաղը, տարածությունը, ձայնի տեմբրը, առոգանությունը և այլն), մեզ համար նույն նշանակությունն ունի, ինչ նշանակություն ունի մայրենի լեզուն: Մենք արդեն նշել ենք, որ մարմնի լեզուն առանց խոսքի, առանց մեկ իսկ բառի կարող է արտահայտել մեր հոգեկան վիճակը, զգացմունքներն ու հույզերը, անգամ մեր մտադրություններն ու պլանները: Ուրեմն, մարմնի լեզուն` նաև մայրենի լեզո՞ւ է: Իսկ մենք տիրապետո՞ւմ ենք այդ լեզվին: Պարզվում է, որ չենք տիրապետում: Սակայն ամեն ոք կարող է սովորել այդ լեզուն: Մեր կայքի օգնությամբ: Պարզապես հարկ է զինվել համբերությամբ, լինել ուշադիր ու հետևողական: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
3552 reads | 18.03.2013
|