ԱՆՁՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ ԿՈՐՑՐԱԾ ՄԱՐԴՈՒ ՎԱՐՔԱԳԻԾՆ ԱՄԲՈԽՈՒՄ
![]() ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Այժմ նրա գոտին իր և դերասանների միջև ընկած տարածքն է, որոնց հետ նա կարծես կիսելու բան չունի: Այլ է ամբոխում հայտնված մարդու վիճակը: Նրան հասկանալու համար հարկ է հասկանալ ամբոխի հոգեբանությունը, որը փայլուն կերպով բացահայտում է 19-րդ դարի ֆրանսիացի խոշորագույն հոգեբան Գյուստավ լը Բոնը իր «Ժողովուրդների և մասսաների հոգեբանությունը» ֆունդամենտալ աշխատությունում: Այն, ի դեպ, սեղանի գիրք է եղել Ստալինի, Հիտլերի, Մուսոլինի, Չերչիլի, դը Գոլի և շատ այլ բռնապետ ու դեմոկրատ լիդերների համար: Այդ աշխատությունում լը Բոնը ամբոխը դիտում է որպես իռացիոնալ կործանարար ուժ, որը ճնշում է անձի անհատականությունը: ![]() Բոլոր երկրների ոստիկանները, իմանալով այս հանգամանքը, ցույցերի և միտինգների ժամանակ աշխատում են տրոհել մարդկանց մեծ կուտակումները` նրանց ագրեսիվ գործողություններն արգելակելու նպատակով:
| |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
2836 reads | 12.03.2013
| |