IV. ՍՈԿՐԱՏԵՍԸ` ԶՐՈՒՅՑԻ ՆԱԽԱՀԱՅՐ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ ![]() Սոկրատեսի մեծությունն իր համեստության մեջ է: Հանճարեղ է հնչում նրա հետևյալ միտքը. «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»: Այն, որ Սոկրատեսը դիալեկտիկական փիլիսոփայության հիմնադիրն է հայտնի է բոլորիս: Այդ նա էր, որ անցում կատարեց բնափիլիսոփայությունից բարոյական փիլիսոփայություն, իր` սոկրատեսյան ոճը հակադրեց սոփեստների ճոռոմ, կեղծ, հաճախ` կյանքից կտրված ոճին, ինդուկցիան հմտորեն զուգագցեց դեդուկցիայի հետ: Այս բոլորի կողքին` նա հանճարեղ զրուցող էր, ինչպես Ցիցերոնը` հռետորության մեջ: Ինչի՞ մասին էր խոսում և զրուցում Սոկրատեսը: Ամեն ինչի: Աստվածների ու մարդկանց, իմացության ու տգիտության, բարեկամության ու թշնամության, հարստության ու աղքատության, կյանքի ու մահվան մասին: Սոկրատեսը փայլուն կերպով տիրապետում էր զրույցի արվեստին: Երկկխոսություն, այլ ոչ թե բանավեճ, կարծիքների փոխանակում, այլ ոչ թե առճակատում. սա է սոկրատեսյան փոխզիջումային` կոմպրոմիսային հաղորդակցության բանաձևը, նրա գլխավոր սկզբունքը: ![]() Սոկրատեսը տիրապետում էր էմպաթիայի` ապրումակցման մեխանիզմին, որին մենք արդեն անդրադարձել ենք մեր կայքի «Դիվանագիտության հոգեբանական ասպեկտները» բաժնում: Բանակցային արվեստի ևս մի փայլուն օրինակ: Սոկրատեսը զրույցի սկզբում ուշադրությամբ ուսումնասիրում է դիմացինի դիրքորոշումը: Այնուհետև շարադրում է իր փաստարկները: Անում է դա զգուշությամբ, աստիճանաբար, համոզելով զրուցակցին իր ճշմարիտ լինելու մեջ: Հետո իր մտքերը, առանց էական փոփոխությունների, քայլ առ քայլ ներարկում է զրուցակցին, «ձևաչափում» նրա ցանկությունների համեմատ և դա անում է այնպիսի հմտությամբ, որ զրույցի վերջում դիմացինը, ընդունելով նրա փաստարկները, ներկայացնում է որպես իր սեփականը և նույնիսկ խնդրում ընդունել դրանք: Տեղի է ունենում դերերի փոխանակում: Երկու կողմերն էլ գոհ են և գալիս են համաձայնության: Դիվանագիտության մեջ սա կոչվում է եռանկյուն` տրիանգուլյացիա, որին շատ քիչ դիվանագետներ են կարողանում հասնել: Սոկրատիզմը մեծ դեր է խաղացել զրույցի սկզբնավորման և զարգացման գործում: Նա հեղինակ է զրույցի ընթացքում տրվող մի շարք հարցերի, որոնք կոչվում են «Սոկրատիկներ» և այսօր էլ ակտիվորեն օգտագործվում են հաղորդակցության ընթացում: Օրինակ` հռետորական, սադրիչ, հուշող, հոգեբանական, ընդառաջող, տարբերակված, զտիչ, ծուղակային, ծաղրալից և այլ հարցեր: Շարունակելի… | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
5529 reads | 26.06.2014
| |