ՉՆՍՏԵԼ ՈՒՐԻՇԻ ԱԹՈՌԻՆ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Մարդու տարածքային ամբողջականության հարգումն իր հատուկ տեղն ունի արարողակարգային գործում: Եթե խոսքը վերաբերում է դիվանագիտական արարողակարգին, այստեղ անակնկալներ քիչ են պատահում: Ցերեմոնիայի փորձված մասնագետները թույլ չեն տա, որ միջոցառման մասնակիցներից որևէ մեկը տուժի և վիրավորված հեռանա: Այլ է պատկերը կենցաղում: Պատկերացրեք այսպիսի սցենար: Դուք ընդունում եք հյուրի (երի): Եթե նստատեղերը նախօրոք նշված չեն, ինչը հաճախ է պատահում, և եթե ձեր հյուրը(երը) չի փայլում նրբանկատությամբ և չի հարցնում ձեր տեղը, կարող է (են) շատ հանգիստ գրավել ձեր տարիներ ի վեր նախասիրած բազկաթոռը: Այլ կերպ ասած, զավթել ձեր տարածքը՝ այստեղից բխող բոլոր անցանկալի ապրումներով: Չգիտեմ, ձեզ մոտ ինչպես, բայց մեր տանն այդ խնդիրը մի ժամանակ գոյություն ուներ: Իմ հյուրերից որևէ մեկը դիպուկահարի ճշգրտությամբ բազմում էր իմ սիրած աթոռին: Տանեցիները դա բացատրում էին այսպես. «Դու ընտրել ես բնակարանի ամենալավ տեղը»: Միգուցե: Հետո ես լուծեցի ինձ տանջող հարցը ամենահասարակ ձևով: Հյուրերին նստելուց առաջ մատնացույց եմ անում իմ բազկաթոռը: Վերջ: «Գայլերը կուշտ են, ոչխարները` փրկված»: | |
| ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
| 2416 reads | 06.03.2013
| |





