ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ. ԼՍԵԼԸ` ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ԲԱՆԱԼԻ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Ճապոնացի անվանի հոգեբան Լի Յակոկկան նշել է. «Ես կցանկանայի գտնել այնպիսի ինստիտուտ, որտեղ մարդկանց լսել սովորեցնեին»: Իրոք, շատ դասագրքեր կան խոսելու մասին, սակայն չկա դասագիրք լսելու մասին: ![]() Քեմբրիջի համալսարանի պրոֆեսորները մշակել են «զտման մոդելի» տեսություն, ըստ որի` մարդը տիրապետում է ընտրողական զտիչի, որը նվազեցնում է ընդունվող սենսորային ինֆորմացիայի ծավալը: Ուղեղին հասնում է դրա այն մասը, որը կարևոր է լսողի համար: ![]() ![]() Լսելը հաղորդակցության պարտադիր պայման է: Լսել` նշանակում է իրար փոխանցել երկու կամ ավելի զրուցակիցների մտքերն ու զգացմունքները: Լսելը կարող է նպաստել հաղորդակցությանը: Երբ զրուցակիցը կամ զրուցակիցները ծիծաղում են մեր սրախոսության կամ կատակի վրա, մենք ձգտում ենք ավելին ասել, ոգևորվում ենք` ստանալով մեծ հաճույք: Եվ ընդհակառակը, երբ ոչ ոք չի ծիծաղում կամ ուշադրություն չի դարձնում մեր պատմած անեկդոտին, շիկնում ենք, սենյակում օդը կարծես պակասում է, և մենք ապրում ենք խորը ֆրուստրացիա (հուսախաբություն): Մենք հաճույքով ենք շփվում այն մարդու հետ, որը մեզ կարևորում է: Այդ իսկ պատճառով եթե հանդիպումը պարտադիր չէ, այլ ընտրովի է, մենք գնում ենք այն մարդու մոտ, որը, թող որ բարձր կարգավիճակ կամ հիերարխիական աստիճան չունենա, սակայն ուշադիր լսել գիտե, բարի է, խրատ չի կարդա մեր գլխին, կյանք չի սովորեցնի: ![]() Լսելու ունակությունը ֆունդամենտալ հատկանիշ է, մարդուն շնորհված ամենամեծ պարգևներից մեկն է: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
3105 reads | 18.11.2013
| |