ԼՍԵԼ, ԼՌԵԼ, ՊԱՈՒԶԱ. ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԼՍԵԼ, ՄԵԿ ԱՆԳԱՄ ԽՈՍԵԼ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան Հաղորդակցության հաջողությունը կախված է ոչ միայն խոսելու ունակությունից, այլ նաև լսելու ու լռելու հմտությունից:«Խելացի խոսելը դժվար է, խելացի լսելն ու լռելը` ավելի դժվար»,- ասել է Սոկրատեսը: Իսկ Պլուտարքոսը, ելնելով հանգամանքից, որ մենք ունենք մեկ բերան և երկու ականջ, խորհուրդ է տալիս երկու անգամ լսել ու մեկ անգամ խոսել: Նա ունի փայլուն գրվածք, որը կոչվում է «Տրակտատ շատախոսության մասին»: «Ատամները պահակախումբ են լեզվի առաջ»,- հայտարարում է նա ու համոզիչ կերպով նկարագրում, թե որքան օգտակար են լսելն ու լռելը, և որքան վնասաբեր շատախոսությունն ու շաղակրատանքը: Շատախոսը, ըստ փիլիսոփայի, կամավոր և անշահախնդիր լրտես է, որը ձրիաբար գաղտնիքներ է շաղ տալիս և դեռ շնորհակալ է, որ իրեն լսում են: ![]() …Հռոմեացիները պաշարել են Աթենքը, սակայն ոչ մի կերպ չեն կարողանում այն գրավել: Վարսավիրանոցներից մեկում մի ծերունի, ցույց տալու համար իր տեղեկացված լինելը, մանրամասն նկարագրում է, թե այսինչ պահակակետն ամենաթույլն է պաշտպանված:
Առավոտյան Սուլլայի զորքերը գրավում են քաղաքը հենց այդ պահակակետից և սրի քաշում ամբողջ բնակչությանը: Շատախոսը և բացբերանը վնասել են հասարակությանն ու պետությանը բոլոր ժամանակներում: Հայրենական պատերազմի տարիներին մեծ տարածում ուներ հետևյալ պատկերը ներկայացնող պլակատը. գիշեր է, այգու նստարանին զրուցում են երկուսը, իսկ երրորդը, որի միայն կիսադեմն է երևում խավարում, ունկնդրում է նրանց:Գրառումը զգուշացնում է. «Не болтай!»: Շատախոսը միշտ էլ գյուտ է լրտեսի համար: | |
| ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
| 2932 reads | 13.11.2013
| |


Հաղորդակցության հաջողությունը կախված է ոչ միայն խոսելու ունակությունից, այլ նաև լսելու ու լռելու հմտությունից:
Հայրենական պատերազմի տարիներին մեծ տարածում ուներ հետևյալ պատկերը ներկայացնող պլակատը. գիշեր է, այգու նստարանին զրուցում են երկուսը, իսկ երրորդը, որի միայն կիսադեմն է երևում խավարում, ունկնդրում է նրանց:

