ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՄՆ ԿՀՎ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՑՐԵՑԻՆ ՉԻԼԻԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Այս օրերին միջազգային հանրության ողջ ուշադրությունն ուղղված է Սիրիայում ընթացող լարված իրադրությանը: Եվ, կարելի է ասել, բոլորը շունչները պահած սպասում են ԱՄՆ-ի որոշմանը` կհարվածի՞ նա արդյոք Սիրիային, թե՞ ոչ: Սա առաջին դեպքը չէ միջազգային պրակտիկայում, երբ ԱՄՆ խառնվում է երկրի ներքին քաղաքականությանը.Աֆղանստան, Իրաք, Լիբիա, Եգիպտոս... Չիլի: Վերջինիս դեպքում ամեն ինչ շատ ավելի պարզ է. ուղիղ 40 տարի առաջ` 1973-ի սեպտեմբերի 11-ին, ԱՄՆ անմիջական մասնակցությամբ երկրում տեղի է ունենում ռազմական հեղափոխություն, որը հանգեցրեց նախագահ Սալվադոր Ալյենդեյի ինքնասպանությանը: Նահանգների Կենտրոնական հետախուզության գործակալները շատ կարճ ժամանակում «գնում» են երկրի մամուլը, պատվիրում նյութեր` ողողված երկրի գործող նախագահի դեմ հոդվածներով` դրանով մեծ դժգոհությունների ալիք բարձրացնելով երկրում:![]() Իրավիճակը այնքան է թեժանում, որ երբ զորքը մտնում են նախագահի աշխատասենյակ` նրան գտնում են արդեն ինքնասպան եղած: Շուրջ 4 տասնամյակ վիճելի էր այս հարցը` ինքնասպան է եղել նախագահը, թե սպանել են նրան: Մինչև որ 2011-ին դիակի բժշկական զննությամբ հաստատվեցին լուրերը այն մասին, որ նա ինքնասպան է եղել` հրազենով 2 անգամ կրակելով գլխին: ԱՄՆ գաղտնի գործակալները փաստացի դադարեցրին նախագահի գործունությունը` հասցնելով նրան այդ ծայրահեղ քայլին (ինչպես տեսնում ենք, ԱՄՆ արդեն բավական մեծ փորձ ունի այս հարցում): Նախագահ է «նշանակվում» Ավգուստո Պինոչետը, որն իր շուրջ 16 տարի ավտորիտար կառավարմամբ երկիրը պահեց ահ ու սարսափի մեջ: Այսքանից հետո կարող ենք պատկերացնել միայն Սիրիայի դրությունը, երբ Սենատը հավանություն տա նրան հարվածելու որոշմանը` չհաշված հարյուրավոր խաղաղ բնակիչների կորուստը, որոնց թիվը օրեցոր բազմապատկվում է:ԳԱՐԻԿ ԽՈՒՄԱՐՅԱՆ | |
| ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ | |
| 5393 reads | 14.09.2013
| |

Վերջինիս դեպքում ամեն ինչ շատ ավելի պարզ է. ուղիղ 40 տարի առաջ` 1973-ի սեպտեմբերի 11-ին, ԱՄՆ անմիջական մասնակցությամբ երկրում տեղի է ունենում ռազմական հեղափոխություն, որը հանգեցրեց նախագահ Սալվադոր Ալյենդեյի ինքնասպանությանը: Նահանգների Կենտրոնական հետախուզության գործակալները շատ կարճ ժամանակում «գնում» են երկրի մամուլը, պատվիրում նյութեր` ողողված երկրի գործող նախագահի դեմ հոդվածներով` դրանով մեծ դժգոհությունների ալիք բարձրացնելով երկրում:
ԱՄՆ գաղտնի գործակալները փաստացի դադարեցրին նախագահի գործունությունը` հասցնելով նրան այդ ծայրահեղ քայլին (ինչպես տեսնում ենք, ԱՄՆ արդեն բավական մեծ փորձ ունի այս հարցում): Նախագահ է «նշանակվում» Ավգուստո Պինոչետը, որն իր շուրջ 16 տարի ավտորիտար կառավարմամբ երկիրը պահեց ահ ու սարսափի մեջ: Այսքանից հետո կարող ենք պատկերացնել միայն Սիրիայի դրությունը, երբ Սենատը հավանություն տա նրան հարվածելու որոշմանը` չհաշված հարյուրավոր խաղաղ բնակիչների կորուստը, որոնց թիվը օրեցոր բազմապատկվում է:

